HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Եգանյանը արձագանքել է փախստականների մասին նամակին

Միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանի արձագանքը վարչապետին ուղղված բաց նամակին

Հարգելի գործընկերներ, միանգամայն կիսելով բաց նամակում արտահայտված մտահոգությունը` կապված Քասախ գյուղում փախստականների համար կառուցված սոլիալական շենքի անորակ շինարարության  հետ միևնույն ժամանակ հարկ եմ համարում հայտնել հետևյալը.

միգրացիոն պետական ծառայությունը ոչ միայն այս, այլ նախկինում ՄԱԿ-ի փախստականների հարցերով Հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) միջոցներով իրականացրած շինարարական մյուս ծրագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն չի ունեցել և չունի: Շինարարության ողջ գործընթացը, սկսած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը, կապալառու կազմակերպության ընտրման նպատակով մրցույթ հայտարարելը, հաղթողին որոշելը ու նրա հետ պայմանագիր կնքելը, աշխատանքների ֆինանսավորումը  և ընթացքի նկատմամբ վերահսկելը բացառապես իրականացվում է ՄԱԿ ՓԳՀ-ի  կողմից` իր գործընկեր կազմակերպության միջոցով: Այնպես որ բաց նամակում հիշատակված 3 անձերից բաղկացած հանձնաժողով, որում իբր եղել է նաև իմ մասնակցությունը և որը պետք է վերահսկեր  շինարարության ընթացքը, պարզապես գոյություն չի ունեցել: Ուզում եմ հավատալ, որ նամակի հեղինակների կողմից իրականության հետ կապ չունեցող  գործառույթներ ինձ վերագրելը անտեղյակության հետևանք է:

Հարգանքներով` Գագիկ Եգանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter