HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Զինվորը դիտվում է որպես ռեսուրս, ոչ թե արժեք»

Այսօր տեղի ունեցավ «Իրավիճակը հայկական բանակում» քննարկում, որը կազմակերպել էր «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը: Հանդիպմանը ներկա էին զոհված զինվորների ծնողները, ՄԻՊ գրասենյակի, դատախազության, պաշտպանության նախարարության, ինչպես նաև տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ: Դահլիճի պատերի մոտ տեղադրված էին վերջին տարիներին հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների նկարները:

«Բանակն իրականում» նախաձեռնող խմբի ղեկավար Արսեն Խառատյանը նշեց, որ հանդիպման նպատակն է բանակի շուրջ վերջին շրջանում բարձրացված քննարկումները, փողոցից տեղափոխելով քննարկման սեղան, առաջարկել լուծումներ, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Բանակի խնդիրները լուրջ հարց են դարձել ոչ միայն պաշտպանության նախարարության, այլև ողջ ազգի համար: Ա. Խառատյանն առաջարկեց ստեղծել փորձագիտական խումբ, որը կհետազոտի բանակում առկա բոլոր խնդիրները, իսկ դրա շնորհիվ դրանք ավելի հեշտ և շուտ լուծում կստանան:

«Մենք այլևս չենք ցանկանում հանդուրժել մարդու իրավունքների խախտման շարանը»,-իր ելույթի սկզբում հայտարարեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա նշեց, որ զինվորի իրավունքները պետք է պաշտպնված լինեն զորակոչի ժամանակ, նրա ծառայության ողջ ընթացքում, ինչպես նաև ծառայությունից հետո, մասնավորապես` ժամկետային կամ հիմնական զինծառայողմերի դեպքում: Ա. Սաքունցի խոսքերով` պաշտպանության նախարարի 2006 թ.-ի և 2010թ.-ի հրամաններում տարբեր է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում չպետք է ծառայել: Արդյունքում` բանակում ծառայում են հիվանդ զինվորներ: Ուստի՝ բանակը չի դառնում է լիարժեք ռազմական ծառայություն:

Ըստ Ա. Սաքունցի` մտահոգիչ են նաև կոռուպցիոն երևույթները: Հայտնի չէ, թե ինչպես է ղեկավարվում պետական բյուջեից հատկացած գումարը, որոշ անհատների պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով բանակում ձևավորվում են բիզնես-հարաբերություններ: Արդյունքում բիզնես շահերը գերակշռում են բանակի շահերին:

Ա. Սաքունցը առաջ քաշեց նաև ռազմական օմբուդսմենի հարցը, որը, ըստ նրա` այժմ անհրաժեշտ է և պետք է ներկայացնի առանձին և լուրջ կառույց: Ըստ Ա. Սաքունցի` ԶՈւ-ում վերահսկողությունը պետք է լինի շատ բարձր մակարդակի վրա:

Փաստաբաններ Սեդա Սաֆարյանը և Մուշեղ Շուշանյանը ներկայացրեցին զոհված զինվորների գործերի քննության ընթացքում առկա խոչընդոտները:

Ս. Սաֆարյանը նշեց, որ իրենց հաճախ չի հաջողվում գնալ դեպքի վայր և տեղում ուսումնասիրություն կատարել, իսկ Մ. Շուշանյանը հավելեց, որ իրենց մերժում են տրամադրել անհարաժեշտ նյութերը` առանց որևէ պատճառաբանության: Նրանք նշեցին, որ գործը քննում են ոչ օբյեկտիվ քննիչներ, ինչի արդյունքում գործն աղավաղվում է: Մ. Շուշանյանը հավելեց, որ իրենք տեսնում են հստակ միտում՝ գործը տանել «իրենց ցանկալի ուղիով», որ այն չբացահայտվի և, ինչպես միշտ, որոկավորվի որպես ինքնասպանություն: Բացի այդ` հիմնականում այդ գործերը հարուցվում են ոչ թե սպանության մեղադրանքի հոդվածով, այլ, օրինակ, ինքնասպանության դրդել, զենքը ոչ ճիշտ օգտագործել և այլն:

Ս. Սաֆարյանը հավելեց, որ իրականում զոհված զինվորների ծնողները «հետ բերելու ոչինչ չունեն», պարզապես ուզում են իմանալ իրենց զավակների մահվան իրական հանգամանքները:

«Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ՀՀ-ի զինված ուժերում պետք է պաշտպանված լինի յուրաքանչյուր զինծառայող, և այս հարցն ունի ոչ թե քաղաքական երանգ, այլ դա ազգային նշանակության խնդիր է: ՀՀ իշխանություններն այս հարցում պետք է դրսևորեն քաղաքական կամք:

Իսկ փաստաբան Վահե Գրիգորյանն առաջ քաշեց մասնագիտական բանակի ստեղծման հարցը, որի արդյունքում բանակում զոհերը կլինեն շատ ավելի քիչ: Իսկ եթե անգամ դա հնարավոր չէ, ապա դրա համար պետք է լինեն լուրջ հիմավորումներ:

Ըստ նրա` բանակում պետք է տղաների նման պարտադիր ծառայեն նաև իգական սեռի ներկայացուցիչները, այլապես դա իրավունքների խախտում է և սեռական խտրականություն:

Վ.Գրիգորյանի կարծիքով` բանակում պետք է լինի քաղաքական չեզոքություն, ինչն այժմ բացակայում է: Նախ, ՀՀ զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը` ՀՀ նախագահը, միաժամանակ իշխող կուսակցության ղեկավարն է: Իսկ ընտրությունների ժամանակ զինծառայողներին միշտ օգտագործում են քաղաքական շահերի համար: Ըստ նրա` «զինվորը դիտվում է որպես ռեսուրս, ոչ թե արժեք»:

Մեկնաբանություններ (6)

gayane
2. Հմայակ քաղաքական միավորներ հավաքել է միայն իշխանությունը նենգափոխելով իրականությունը: Եթե բանակը չդարձնեին քաղաքական միավոր, մարտի 1-ին զավակին չհանեին ծնողի դեմ, իրենց ապաշնորհ քաղաքական գործունեությունը շարունակելու համար բանակին Չդրդեին կեղծարարության, այս վիճակը չէր լինի: Բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները ծառայությունից հետո պատմում էն, թէ ինչպես էն մի քանի անգամ քվեարկել տարբեր ընտրատեղամասերում, և թէ ինչ վերաբերմունքի էն արժանացել այն զինվորները, ովքեր չեն կատարել հրամանը: Իսկ ինչ վերաբերվում է 1. Գոհար, զիվորի մայր, առաջարկած չծառայածների կողմից 1 միլիոն 800 հազար դրամ մուտքագրված գումարներն ուղղվեն վարձու բանակի ծախսերին, այո, այդ գումարները պետք է ուղղվեն պարտադիր և ժամկետային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելուն: Եթե իրատես լինենք, ապա կպարզվի, որ բոլոր հանցագործությունների հիմքը փողն է: Ժամկետային զինծառայողը պետք է ստանա այնքան գումար, որ ապահովի իր ընտանիքի գոյությունը միջինից բարձր մակարդակում, իսկ 18ամյա պարտադիր զինծառայողը ապահովի իր սիգարետի ու գոնե քաղցրի պահանջը:
Karen
Vehari indz shat hetaqrqir e, duq inqnerd tsarayel eq haykakan banakum (ev ete ayo wortegh?), duq patkeracnum eq te inch e nshanakum, inqnaspanutyan drdel?
Վեհարի
Մերի Մամյանի այս հոդվածը մեր բանակում համատարած իշխող կաշառակերության իրավիճակի մասին է, որի բացած երկրորդ` քողարկված ճակատում, այսօր ավելի հաճախ քան մարտական դիրքերում զոհվում են մեր տղաները: - Բանակում ձևավորվում են բիզնես-հարաբերություններ: Արդյունքում բիզնես շահերը գերակշռում են բանակի շահերին: - իրենց մերժում են տրամադրել անհրաժեշտ նյութերը` առանց որևէ պատճառաբանության: Նրանք նշեցին, որ գործը քննում են ոչ օբյեկտիվ քննիչներ, ինչի արդյունքում գործն աղավաղվում է: Մ. Շուշանյանը հավելեց, որ իրենք տեսնում են հստակ միտում՝ գործը տանել «իրենց ցանկալի ուղիով», որ այն չբացահայտվի և, ինչպես միշտ, որոկավորվի որպես ինքնասպանություն: Բացի այդ` հիմնականում այդ գործերը հարուցվում են ոչ թե սպանության մեղադրանքի հոդվածով, այլ, օրինակ, ինքնասպանության դրդել, զենքը ոչ ճիշտ օգտագործել և այլն: Նկատենք, վերում մեջբերածս այս բոլոր գործողությունների դիմաց քրեական օրենսգրքում կան հոդվածներ և մեղավորներին, մեղավորներին սատարող նախարարին պարտավոր էին իրավասու մարմինները կանչել պատասխանատվության:
karen
Banakum anorinutyunneri meghavornern en, te barcr spayakan kazmy, te norakochik 18 tarekan patanin! Banakum bolorn irenc het berum en lav u vat sovorutyunner! Irakanum shat bard e amen inch hhetevoghakanutyan tak pahel, ete angam woghj ghekavarutyuny shahagrgrvats ir ujery nerdni ayd ughghutyamb, el chem asum xangarogh hangamanqnery! Banakum petq e veracnel nax avelord vatnumnery (benzin, dizvarelanyut, snund, ev dram)! Da evs knpasti banaki karg u kanoni dzevavormany! Indz tvume dra demn arnely djvar che! Cankutyun e petq miayn!
Հմայակ
Հարգելի Գոհար ու զինվորի մայր: Օրինակ, Արցախում կան պայմանագրային հիմունքներով ծառայող շարքայիններ: Կան ստորաբաժումներմ որոնք բացառապես պայմանագրայիններից են կազմված: Այստեղ շատ ավելի հանգիստ է լինում, այս հարցում Դուք ճիշտ եք: Օրինակ, ընկերս մի տարուց ավել է պայմանագրային սահմանապահ է, բայց ասում է, որ շատերը երկար չեն դիմանում` ծառայության ծանր լինելու պատճառով: Ձեզ մի քիչ կհիասթափեցնեմ, եթե ասեմ, որ այստեղ էլ են եբեմն լինում և նման արատավոր երևույթներ: Բայց, այնուամենայնիվ, լավ նախաձեռնություն է, Դուք իրավացի եք: Միանգամից մի քանի պլյուս ունի: Բայց լեվոնականները այս նախաձեռնությունը կօգտագործեն ի շահ իրենց քաղաքական միավորների: Կասեն, տեսեք-տեսեք, պետությունը ինչքա~ն գումարներ է վատնում բանակի վրա, մեզ Ղարաբաղ պետք չէ:
Գոհար, զիվորի մայր
Աղջիկների ծառայությունը բանակում մերժելի է, մեր հոգեկերտվածքին չի համապատասխանում, կդառնա` ,, էս էլ ու պրծ,,... ինչու չենք հզորացնում մեր բանակը 2 երեխա ունեցող,30- 35 տարեկան, ամրակուռ հայ վարձկաններով, որ այսօր ազգի սերմացուն ենք վերացնում...չէ որ 1 միլիոն 800 հազար դրամ է մուտքագրվում ամեն 27 տարին լրացած,չծառայածների կողմից, թող այդ գումարներն ուղվեն վարձու բանակի ծախսերին... այս կերպ կկրճատվի գործազեկության մակարդակը, արտագաղթը, կնվազեն բանակում աիմաստ կռիվ -վեճերն ու զոհերի թիվը, քանզի 30-ն անց տղամարդն ավելի հավասարակշռված կլինի, դրամը տուն կուղարկի ու կիմանա, որ մեռնելու իրավունք չունի...18-20 տարեկանը սահման պահող չի կարող լինել, եկեք լրջմիտ խորհենք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter