HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Սկանդալային պատմություն` «Պատմություն»  առարկայից

Փետրվարի 25-ին մեկնարկած դպրոցականների առակայական oլիմպիադայի Սյունիքի մարզային փուլը, թերևս, առանց արտառոց պատահարների  կընթանար, եթե սկանդալային պատմությունչգրանցվեր «Պատմություն» առարկայից։ Ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ, մարզային հանձանաժողովի պատասխանատու քարտուղար Նորա Աստարյանի` «Պատմության» առարկայական հանձնաժողովի անդամ, Սիսիանի համար 3 դպրոցի  ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանն իր բարձրության վրա չի գտնվել։

Վերջինիս դուստրը նույնպես մասնակցում էր օլիմպիադային, ու նա ամեն ինչ անում էր հարազատ երեխային առաջ տանելու համար։ Երբ հանձնաժողովն ավարտում է գրավորների ստուգումը, պարզվում է, որ նույն տարիքային խմբից 4 աշակերտ 13 միավոր են ստացել։ Հանձնաժողովի անդամները սկսում են նորից վերանայել աշխատանքները։ «Պարզվում է, որ Ռուզաննա Խաչատրյանը ինքն էր ստուգել իր աղջկա գրավորը ու բարձր միավորներ է դրել։ Դե ասենք, մնացած հանձնաժողովի անդամները հո մեկի ստուգածը նորից չի՞ ստուգելու»,-ասաց Ն. Ասատրյանը։ Այս սկանդալային պատմությունը սկսվեց Սիսիանի համար 2 դպրոցի աշակերտ Սարմեն Ստեփանյանից, ով վերջին 3-4 տարում տարբեր առարկաներից մասնակցել է հանրապետական փուլին։ Ռուզաննա Խաչատրյանը ամեն ինչ արել էր, որ տարածքային փուլում այդ աշակերտը տեղ չզբաղեցնի։ Գործող կարգի համաձայն` օլիմպիադայի հանրապետական փուլերին մասնակցած բոլոր աշակերտները արտամրցութային կարգով իրավունք ունեն մասնակցելու մարզային ու հանրապետական փուլին։ «Ընկեր Խաչատրյանը անընդհատ հարցնում էր, եթե Սարմենը լավ գրի, մասնակցելո՞ւ է հանրապետական փուլին։ Ես էլ ասացի՝ հա, տաղանդավոր աշակերտները պետք է գնան հանրապետկան փուլին»,- պատմում է Նորա Ասատրյանը։ Բողոքարկման արդյունքում միավորները փոխվել են, ու Ռուզաննա Խաչատրյանի դուստրը նույնիսկ մրցանակային տեղ չի զբաղեցրել։ Փոխարենը բարձրացվել են Սարմեն Ստեփանյանի միավորները։ Բողոքարկում կար նաև «Մաթեմատիկա»առարկայից։ Արդյունքում Գորիսի համար 3 դպրոցի աշակերտ Սմբատ Առաքելյանի գրավոր աշխատանքը միանգամից բարձրացվեց 5 միավորով ու 9,5-ով՝ նա 3-րդ մրցանակային տեղում հայտնվեց։ Սմբատը ասելիք չուներ ու միավորը իմանալուց հետո շտապ հեռացավ Սյունիքի մարզպետարանից։ «Ինչ ասեմ, մասնակցել եմ նաև աշխարհագրությունից։ Եթե կարելի ա բարձր դնել, խի՞ չեն դնում»,- ասաց նա։ Նույն առարկայից  Կապանի համար 7 դպրոցի աշակերտ Տիգրան Պետրոսյանի աշխատանքի մի մասը չի ստուգվել՝ անհասկանալի պատճառով: Ստուգված առաջադրանքներն էլ ցածր են գնահատվել։ Ի դեպ, Տիգրանը հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Նորա Ասատրյանի թոռն է։ Վերջինիս գրավոր աշխատանքն այսօր կտարվի Գորիս, որովհետև հանձնաժողովի անդամների մեծ մասը Գորիսի ուսուցիչներն էին ու պետք է պարզաբանվի, թե ինչու են այսպես ստուգել գրավորը։ Ըստ մասնագետների` 1,5 միավոր գնահատված այս աշխատանքը կարող էր հավաքել 8 միավոր։ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը պատրաստվում է մարզպետին ներկայացնել առաջարկություն՝  նկատողություն հայտարարելու այն մանկավարժներին, ովքեր «խաղում են աշակերտների ճակատագրերի հետ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter