HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բանաձևի ընդունումը պայմանավորված էր Թուրքիայի ապակառուցողական մոտեցումներով»

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը: «Հետքի» հարցին ի պատասխան, թե որքան՞ով այս բանաձևի ընդունումը կանդրադառնա հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վրա, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախ` ինքն ուրախ է, որ ԱՄՆ-ն, հավատարիմ մնալով ժողովրդավարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքներին, ընդունեց այս բանաձևը: «Կարծում եմ` պատահական չէ, որ սա հիմա ընդունվեց, և չեմ կարծում, որ սա պայմանավորված չէր Թուրքիայի ապակառուցողական մոտեցումներով: Սա պայմանավորված էր դրանցով: Վերջին շրջանում, եթե հիշում եք, Թուրքիայի կողմից ուլտիմատումներ հնչեցին նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հասցեին: Ես կանխատեսում էի, որ եթե Թուրքիան շարունակի նման կերպ, ապա միջնորդ երկրների կողմից, այդ թվում` ԱՄՆ-ի, որոշակի մահակ կստանա իր գլխին: Մենք տեսանք, որ սա փոքր պրեսսինգ էր Թուրքիայի վրա: ԱՄՆ-ը, ընդունելով այս բանաձևը, ցանկացավ ցույց տալ Թուրքիային, թե` մենք էլ ունենք լծակներ` ազդելու քո վրա»,- ասաց նա: Է. Շարմազանովի կարծիքով` սրանից հոտո Թուրքիան պետք է հետևություններ անի: «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը ավելի հետևողականորեն ցույց տվեց Թուրքիային, որ իրենք շահագրգրռված են, որ արձանագրությունները վավերացվեն այն տեսքով, որով որ ստորագրվել են»,- ասաց նա: Թուրքիայի իշխանությունների կողմից արված սուր մենակաբություններին անդրադառնալով` ՀՀԿ մամլո խոսնակն ասաց, որ ժամանակին շատ ավելի սուր հայտարարություններ էին արվել. սա նոր բան չի: Դիվանագիտությունը, Է. Շարմազանովի մեկնաբանմամբ, նաև սուր հայտարարություններ ունի: «Ես կարծում եմ, որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները` ուշ, թե շուտ: Եթե չէ, ապա ինքը բավականին պրոբլեմատիկ իրավիճակում կհայտնվի: Եվ խնդիրն այստեղ ոչ միայն արձանագրություններն են. նա շատ ավելի լուրջ խնդիրներ ունի` քրդական խնդիրը, Եվրամիության խնդիրը, Կիպրոսի հարցը: Եվ այսօր այդ հայտարարությունները նաև ներքին սպառմանն են ուղղված, որոնցով Էրդողանի կուսակցությունը 2011-ի ընտրություններին է գնում: Նրանց ռեյտնիգն ընկնում է, և նա խնդիր ունի ցույց տալու, որ ինքն ազգայնական ուժ է»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter