HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Նիկոլ Փաշինյանին համաներեցին

Հենց նոր Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատարանի որոշումը: Դատարանը (նախագահությամբ Սերժիկ Ավետիսյանի) որոշեց մերժել փաստաբանների և մեղադրողների վերաքննիչ բողոքները, իսկ «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ պատիժը կիսով չափ կրճատեց: Այսինքն` Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատժի չկրած մասը կկրճատվի կիսով չափ: Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ 316-րդ հոդվածի առաջին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասով դատարանը (Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ) նրան արդարացրել էր: Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել թե' Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, թե' մեղադրող կողմը: Առաջինները դատարանից պահանջում էին արդարացնել իրենց պաշտպանյալին, իսկ մեղադրող կողմը բողոքարկել էր դատավճռի արդարացման մասը` պահանջելով սահմանել մեղադրական դատավճիռ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter