HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սեյվ դը չիլդրեն»-ի արձագանքը` վարչապետին ուղղված բաց նամակին

«Սեյվ դը չիլդրեն»-ի արձագանքը «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի`վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակին

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակի` «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությանը վերաբերող կետերի առնչությամբ պաշտոնապես հայտարարում ենք հետևյալը.

  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի տարածքում ներկայումս իրականացվող շինության կառուցումը ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի գործակալությունը: Ծրագիրն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինկ.» (կրճատ` «Սեյվ դը չիլդրեն») միջազգային կազմակերպությունը: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը մշակել է «ՀԱՅԳՅՈՒՂՇԻՆՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ն, շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՀԻԴՐՈԷՆԵՐԳԱՇԻՆ» ՓԲԸ-ն, շինարարության որակի վերահսկող ընկերություն է ընտրվել «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն:

Ի դեպ, շինարարական աշխատանքների մեկնարկման պահից իսկ վերոնշյալ տեղեկատվությունը փակցված է եղել իրականացվող շինարարական աշխատանքների տարածքում և հասանելի է եղել բոլորի համար` վերևում ներկայացված պաստառի միջոցով:

Այսպիսով, նոր կառուցվող շենքը որևէ առնչություն չունի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից նախկինում կառուցված շինության հետ, որի մասին նշված է նամակում: Ներկայումս կառուցվող շենքի  բնակարանները որպես ժամանակավոր կացարան տրամադրվելու են Երևանի Արցախի փողոց, 4-րդ նրբանցք, 10/2 հասցեում գտնվող հանրակացարանում և Քասախ գյուղում, մասնավորապես` նախկին գաղութի տարածքում բնակվող նախկին փախստական ընտանիքներին, ովքեր չունեն որևէ անշարժ գույք: Այս մասին փախստականներին բազմից տեղեկացվել է ինչպես կազմակերպված անհատական և խմբային հանդիպումների, այնպես էլ պաշտոնական գրությունների միջոցով:

  • Փախստականները տեղեկացված են եղել նաև բնակարանների բաշխման չափորոշիչներին:
  • «Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից կառուցվող շենքի բնակիչների վերջնական ընտրությունը կկայացվի ս.թ. սեպտեմբեր ամսի վերջին:

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, կիսելով փախստականների մտահոգությունները, կոչ է անում բոլոր շահագիգիռ կողմերին ձեռնպահ մնալ անհիմն ենթադրություններ ու անպատասխանատու հայտարարություններ անելուց, քանզի դրանք միայն կարող են հարուցել փախստականների ավելորդ անհանգստությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter