HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ-ն հունվար-փետրվար ամիսների վերականգնել է 1 մլրդ 554 մլն դրամ

2010 թվականի  հունվար-փետրվար ամիսներին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձվել եւ վերականգնվել է 1 միլիարդ 554 միլիոն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 375 միլիոն դրամի դիմաց: Բռնագանձված եւ վերականգնված գումարի 4,1 անգամ ավելանալու փաստը հիմնականում կապված է բանկերի և վարկային կազմակերպությունների պահանջներով ներկայացված կատարողական թերթերի քանակի կտրուկ աճով:

Այսպես, 2010 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում իրավա-բանական անձանց օգտին բռնագանձվել է ընդհանուր գումարի գրեթե 70 տոկոսը, նախորդ տարում այդ ցուցանիշը կազմել է 55 տոկոս: Հետաքրքրականն այն է, որ միայն փետրվար ամսում ալիմենտի բռնագանձումը կազմել է 10,2 միլիոն դրամ: Կատարողական թերթերի քանակի հոսքը շարունակում  է աճել: Ս/թ մարտի 1-ի դրությամբ  ԴԱՀԿ ապահովող ծառայության բաժիններում  առկա կատարողական վարույթների քանակը կազմում է 19. 608` բռնագանձման ենթակա 24,8 միլիարդ դրամ ընդհանուր գումարով: Վարույթների քանակի ավելացման պարագայում ծառայությունը  վճռականորեն շարունակելու է բարձրացնել դատական որոշումների իրականացման  արդյունավետությունը` կիրառելով պարտապանների գույքի և դրամական միջոցների հետախուզման ու հայտնաբերմանն ուղղված նոր մեթոդներ: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ ապահովող ծառայության մամուլի քարտուղարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter