HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարեփոխումները շարունակելու հաստատակամություն կա»

Պատասխանելով «Հետքի» հարցին, թե Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կոնրետ ի՞նչ հարցեր են կարևորվել և ի՞նչ արդյունք է տվել խորհրդակցությունը, ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը պատասխանեց, որ դրանք բավականին մանրամասն քննարկումներ էին, որոնց մասնակցում էին ինչպես իշխանության, այնպես էլ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Նրա խոսքով` կա հաստատակամություն` շարունակելու բարեփոխումները, առաջ տանելու դրանք: «Անշուշտ, այդ բարեփոխումները բավական ընդգրկուն են, և մեկ քննարկում չէ, որ դրանց նվիրված կինի: Այնտեղ հնչած հարցադրումների հետ կապված կլինի նաև հաջորդ քննարկումը` կրկին նախագահի մոտ: Իսկ մինչ այդ և դրանից հետո էլ կլինեն հանրային իրազեկման գործընթացներ, և որպես այդպիսին` հասարակությունը տեղեկացված կլինի այն բարեփոխումներից, որ Կառավարությունը նախատեսում է իրականացնել կենսաթոշակային ոլորտում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter