HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Երկընտրանքի առաջ

7 տարի առաջ Սյունիքում հիմանդրվեց «Սյունյաց արծիվներ» երիտասարդական  հասարակական կազմակերպությունը: Վերջերս էլ, այս տարվա հունվարի 27-ին, գրանցում ստացավ «Հայոց արծիվներ» ԵՀԿ-ն (երիտասարդական հասարակական կազմակերպություն)։ Նախագահը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն է: Նրա խոսքով` կազմակերպությունը նպատակ ունի Հայաստանի եւ ԼՂՀ ողջ տարածքում նպաստել ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բանակ-հասարակություն կապի ամրապնդումը։

43 օրվա մեջ կազմակերպությունը արդեն 6222 անդամ ունի, 57 մասնաճյուղ, ու ըստ Խ. Ասրյանի, արդեն աշխատանքներ են իրականացվում` սփյուռքահայ գաղթօջախներում մասնաճյուղեր հիմնելու ուղղությամբ։ «Հայոց արծիվներին» հետևեց Սյունիքի մարզպետը` փետրվարի 5-ին հիմնադրելով «Դավիթբեկյան ուխտեր» մարզային երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր նախագահը Սուրիկ Խաչատրյանն է։ Կազմակերպության նախաձեռնող ժողովը մարզպետարանում էր` մասնակցությամբ քաղաքային համայնքների ղեկավարների (բացի Կապանից)։ Մեր հարցին ի պատասխան, թե արդյո՞ք «Դավիթբեկյան ուխտերը» ստեղծվել է որպես  «Հայոց արծիվների» հակակշիռ, կազմակերպության գործադիր նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը պատասխանեց:

«Նպատակներից են համախմբել մարզի երիտասարդությանը, բացահայտել շնորհալի, տաղանդաշատ երիտասարդների ստեղծագործական, կատարողական ներուժը, ակտիվացնել երիտասարդության մասնակցությունը մարզի տնտեսական կյանքին, պետական կառավարման համակարգի աշխատանքներին»,- ասաց Ռ. Սարգսյանը՝ առաջարկելով ծանոթանալ կազմակերպության կանոնադրությանը։ Մարզպետը Մեղրիում հայտարարել է, որ «Դավիթբեկյան ուխտերը» Սյունիքում կայանալուց հետո մտադիր է իր մասնաճյուղերը հիմնել ողջ հանրապետությունում։ «Մեր խնդիրը մեր պետության զարգացումն է, որը մեզանից է կախված։ Մեր թերությունն էլ, սխալը, բացթողումը ամենքս պետք է փորձենք մեր մեջ տեսնել ու մեզանից սկսել շտկումը: Հավատացեք, հաջողության կհասնեք։ Բայց եթե միշտ նստենք, քննադատենք, ասենք՝ դատախազը, մարզպետը, քաղաքապետը չեն գործում, դառնալու ենք պատի տակին բամբասող Զառի բիբի»,- Մեղրիում ասաց մարզպետը։

Մարզպետի հ/կ-ն ստեղծվելուց հետո բավականին դժվար կացության մեջ են հայտնվել մարզի կրթօջախների ղեկավարաները։ Նրանց մեծ մասը «Սյունյաց արծիվներ»-ի, հիմա արդեն «Հայոց արծիվներ»-ի անդամներ են։ Նրանք չգիտեն` ում կողմը անցնեն՝ մարզպետի՞, թե՞ փոխնախարարի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter