HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Բռնակոթում հունից դուրս է եկել գետը

Մարտի 12-ին տեղացած հորդառատ անձրևի պատճառով Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղով հոսող Ղազարի գետը դուրս է եկել հունից։  Ջրերը լցվել են են ափամերձ տների նկուղներն ու անասնագոմերը: Գյուղում չկա աղբատեղի, և բնակիչները աղբը լցնում են գետը։ Սա ևս պատճառ է դարձել, որ ջուրը դուրս գա հունից։

«Մի ժամանակ շատ մաքուր էր, հիմա ինչ վիճակ ա։ Ինչ ասես` չենք թափում մեջը։ Դրա համար առաջը փակվել ա, ու մենք ենք տուժել»,- ասում է բնակիչներից մեկը՝ Էլլա Ավագյանը՝ ավելացնելով, որ «ինչ-որ մի տեղ լավ եղավ, որ գետը վարարեց ու աղբը տարավ։ Հիվանդության բույն էր»։ Գետի ջրերը լցվել են անասնագոմերը, քշել, տարել են անասուններին։ Երեկվանից գյուղացիները անասունները տեղափոխել են ավելի անվտանգ տեղ։ Փրակարար ծառայության աշխատակիցները համայնքում են։ Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության ու  բնապահպանության վարչության պետ Քաջիկ Միքայելյանի` ոչ միայն Բռանակոթում, այլև Սիսիանի տարածաշրջանի 5՝ Սալվարդ,  Տոլորս, Աշոտավան, Հացավան, Ախլաթյան գյուղերում տարվա այս սեզոնի տեղումներն ու վարարումները զգալի վնաս են հասցնում համայնքներին։

«Մշակվել ու գյուղնախարարություն է ներկայացվել հակահեղեղատարային պատնեշներ կառուցելու ծրագիրը։ Մի 20 օրից մարզում կսկսեն գետերի հուների մաքրման աշխատանքները»,- ասաց Ք. Միքայելյանը։

Օրինակ` անցած տարի մարզում նման աշխատանքներ իրականցնելու համար հատկացվել է 18 մլն դրամ։ Բռնակոթի համայնքապետարանում ճշտվում են վնասի չափերը։ Գյուղապետ Ատոմ Առաքելյանի խոսքով, եթե անձրևային եղանակները շարունակվեն, ապա համայնքին հասցված վնասի չափերը կմեծանան։ «Նախնական հաշվարկով 50-60 հա տնամերձ հողամասերի հողի արտաքին շերտը ջուրը քշել, տարել է։ Այդ հողամասերը մարդիկ այս տարի չեն կարող մշակել»,- ասում է գյուղապետը։ Ղազարի գետի վարարումից քանդվել են նաև գյուղամիջյան կամուրջներ։ Գետի հունը 4 տարի առաջ է մաքրվել։

Գյուղի տարեցների պատմելով` գետը միշտ վարարել է ապրիլ ամսին՝ պայմանավորված ձնհալով։ «Սա անկանկալի բերեց մեզ, մենք պատարստա չէինք։ Եթե կարկուտ լինի, եղնակներն էլ տաքանան, վիճակը ավելի կբարդանա, քանի որ սարերում դեռ ձյուն շատ կա»,- ասում է գյուղապետը։ Արտակարգ պատահարի աշխատանքները դժվարանում է նաև նրանով, որ գյուղում անհարաժեշտ տեխնիկա չկա, զգացվում է նաև վառելիքի պակաս։ Սյունիքի մարզպետրանից խոստացել են աջակցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter