HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Դժվարացել է երթևեկությունը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին

Սյունիքի  մարզում տեղացող հորդառատ անձրևները  դժվարացրել են երթևեկությունը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 254-րդ կմ հատվածում (Գորիսից 19 կմ հեռավորությամբ)։ Հիշեցնենք, որ մարտի 9-ին այս հատվածում տեղի ունեցած սողանքի հետևանքով փակվել էր մայրուղին։ 37 մ երկարությամբ, 8 մ լայնությամբ, 2-5 մ խորությամբ փլվածքը անհնար էր դարձրել երթևեկությունը:

 

2000թ-ից ի վեր սա արդեն երկրորդ դեպքն է, որ նույն հատվածում սողանք է առաջանում: Միջպետական ճանապարհի փլված այս հատվածը սպասարկող և շահագործող Գորիսի «Ոսմար» ընկերության աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են սահմանել։ Հիշեցնենք, որ նախօրեին Սյունիքում էր տրանսպորտի և կապի նախարարարության պատվիրակությունը: Նախարար Գուրգեն Սարգսյանը հենց ճանապարհի վթարված հատվածում, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելով ճանապարհի նորոգման հնարավոր տարբերակները, ասաց, որ վերջնական որոշումը կկայացվի մի քանի օրից, երբ երկրաբանները կտան իրենց եզրակացությունը։ «Ժամանակավոր անցանելիությունը ապահովվելու ենք: 10 օրից կլինի երկրաբանների պատասխանը: Չշտապենք, կարծում եմ` մի քանի օրը չի խանգարի վերջնական որոշում կայացնելուն»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով, օրակարգում են Սիսիան-Երևան այլընտրանքային ճանապարհի կառուցումը, ինչպես նաև Տաթևով մայրաքաղաք տանող ճանապարհի նորոգումը։ Այնուամենայինիվ, ըստ մասնագետների, չնայած անցանելիությանը, ճանապարհը մնում է վտանգավոր: «Ոսմար» ընկերության պատասխանատուները խոստացան շուրջօրյա հերթապահություն սահմանել:  Նշենք նաև, որ քարեր են լցվել նաև Երևան-Մեղրի այլընտրանքային ճանապարհին: Ավոտովարորդների խոսքով, ճանապարհը բաց է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter