HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Կամ նոր ընտրություններ կամ պատերազմ

«Ֆուտբոլային դիվանագիտության մեջ հաշիվ չկա, գնդակը չի կարող հաշիվ ունենալ, երբ գնդակին բոլոր կողմերից խփում են, հաշիվ չեն հարցնում»,- Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունն այսպես մեկնաբանեց Արամ Կարապետյանը: Նա կարծում է, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանն ավելի է թշնամանալու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: «Հայաստանն այս ամենից ոչինչ չշահեց. սահմանը փակ է, ավելի թշնամացած է հարեւանների հետ, կանգնած ենք ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգի առաջ: Մենք սկսեցինք մի անմիտ, շատ դժվար եւ խճճված մի գործընթաց, որի արդյունքում մտնում ենք փակուղի: Իմ կարծիքով` այդ գործընթացը սկսելու միտքը միգուցե Հայաստանում չի մշակվել»,- ասում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա կարծում է, որ այս իրավիճակում երկու լուծում է հնարավոր. քաղաքական կուրսի փոփոխություն` նոր ընտրություններ անցկացնելու միջոցով կամ պատերազմ: «Կամ իշխանության կգան նոր ուժեր եւ պատերազմ չի լինի կամ կլինի պատերազմ, որի արդյունքում նոր ուժեր կգան իշխանության»,- ասում է ՆԺԿ նախագահը: Արամ Կարապետյանը ցանկանում է, որ իշխանության գան երիտասարդ ուժեր, իսկ նախկին եւ ներկա պաշտոնյաները լինեն նրանց խորհրդականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter