HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ապօրինի՞ էր ծառահատումը

Սյունիքի մարզկենտրոնի տարբեր թաղամասերում աճած հաստաբուն ու երկարասլաց ծառերի մի մասն արդեն իրենց դարն ապրել է։ Դրանք այլևս աճելու տեղ չունեն, ու վտանգավոր են այդ թաղամասերի թե' շենք-շինությունների, թե՜ անցորդների համար։ Կապանի քաղաքապետարանն ուսումնասիրել է այդ ծառերը, նաև բնակիչներից ընդունել դիմումներ։ Մոտ 20 դիմում է մուտքագրվել։ Քաղաքապետարանի հանձնաժողովը, ըստ դիմումների, շրջեց քաղաքում։ Հանձնաժողովը ուսումնասիրում է ծառերը. հատման ենթակաները կհատվեն, էտմանը՝ կէտվեն։

Սյունիքի մարզային բնապահպանական բաժնի տեսուչ Վահրամ Մարտիրոսյանը նույնպես հանձնաժողովի կազմում է։ Վերջինիս հավաստմամբ` ոչ մի ծառ անտեղի չի  կտրվի։ Չնայած շատ ծառեր արտաքինից առողջ են երևում, բայց արմատները փտած են։ Նման ծառերի վտանգավորության աստիճանը ավելի մեծ է։ Կտրված ծառերի տեղը   նորերը  տնկելիս հաշվի կառնվեն բոլոր հանգամանքները։ Սակայն մինչ քաղաքապետարանը ձեռնամուխ կլինի գործընթացին, Կապանի Շահումյան փողոցում ապօրինի 8 ծառ է հատվել։ Ըստ ականատեսների` արդեն մեկ շաբաթ է, որ ծառերը կտրել են։ Սակայն մոտակա շենքերում բնակվողները և առևտրի կետերում աշխատողները կամ չեն հիշում` ովքեր են արել, կամ հրաժարվում էին պատասխանել։

Բնապահպանության  մարզային բաժնի տեսուչները, տեղեկանալով կատարվածի մասին, չորեքշաբթի չափեցին հատված ծառերի կոճղերի տրամագծերը։ Նույն փողոցի երկայնքով բազմաթիվ ծառեր կան։ Տեսչությունը դիմել է Կապանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյոք ծառերի հատման համար թույլտվություն եղել է։ Եթե նման որոշում չլինի, ապա գործի նյութերը կհանձնվեն ոստիկանություն՝ մեղավորներին հայտնաբերելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter