Այժմ էլ մոլախոտի դեմ են պայքարում
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների հետ անցկացրած այսօրվա խորհրդակցության ժամանակ գործադիր իշխանության ղեկավարը իր մտահոգությունն է արտահայտել հանրապետության աշնանացան դաշտերում մոլախոտի տարածվածության վերաբերյալ:
Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը հանձնարարել է հնարավոր բոլոր միջոցներով պայքարել մոլախոտի դեմ` դրանում ընդգրկելով եւ սեփականատերերին, եւ շահագրգիռ բոլոր օղակներին:
Հանրապետությունում կատարված ավելի քան 50 հազար աշնանացան արտերից, ինչպես նշվեց խորհրդակցության ժամանակ, հարուստ բերք է սպասվում: Վարչապետը ոլորտի ղեկավարներին հանձնարարեց մշակել մոլախոտի դեմ պայքարի ամենամյա ծրագիր եւ դրա իրագործման համար ստեղծել նյութատեխնիկական անհրաժեշտ բազա:
Մեկնաբանել