Աֆրիկյան ժանտախտը` նաեւ Ղարաբաղում
Խոզերի աֆրիկյան ժանտախտը Ղարաբաղում նորից գլուխ է բարձրացրել. վերջերս վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում: Ինչպես Հետքին տեղեկացրեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը, վարակի պատճառով գյուղում սատկել է 8 գլուխ խոզ:
Քարին տակում կարանտին է հայտարարված, ախտահանիչ նյութեր է տրամադրվել բնակիչներին, իրականացվում են համապատասխան միջոցառումները` վարակի տարածումը կանխելու համար: Գյուղի եւ ընդհանրապես հանրապետության բնակիչներին կոչ է արվում իրենց խոզերը պահել փակ տեղերում` վարակից խուսափելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել