HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Հայ-թուրքական 3 սցենար` ըստ Ստեփան Սաֆարյանի

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը քիչ առաջ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հնարավոր երեք սցենարների վերաբերյալ իր գնահատականը հնչեցրեց «Հենարան» ակումբում: Առաջին սցենարը հայ-թուրքական արձանագրությունների տապալումն է: Ըստ Ստեփան Սաֆարյանի` սա Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների համար ամենացանկալի սցենարն է, ընդ որում` Հայաստանին ձեռնտու է, որ տապալողը Թուրքիան լինի, իսկ Թուրքիան ուզում է, որ մենք տապալենք, եւ վարչապետ Էրդողանի հայտարարությունները ՀՀ իշխանություններին սադրելու միջոց են: Երկրորդ սցենարը հարաբերությունների սառեցումն է. «Սա քիչ ցանկալի սցենար է Հայաստանի համար: Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները նման են այս սցենարի շուրջ, բայց շահերը տարբեր են: Կարծես թե Հայաստանը մի փոքր հարմարավետ է իրեն զգում ներկայիս փուլում, որը եւս կարելի է սառեցված համարել, իսկ Թուրքիայի նկատմամբ միջազգային ճնշումներ են լինում` Հայոց ցեղասպանության հետ կապված»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Երրորդ սցենարը հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն է: «Սա Հայաստանի եւ Թուրքիայի համար ամենաանցանկալի սցենարն է»,- կարծում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Իսկ Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններն ապացուցում են, որ հայկական կողմն իրականացնում է շատ հստակ կառուցողական քաղաքականություն: «Դրա մասին են վկայում Թուրքիայի նկատմամբ ճնշումները, տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի քննարկումներն ու վավերացումը»,- ասաց Կարեն Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter