HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Սևանում. կան վիրավորներ

Մոտ երկու ժամ առաջ Սևանում` հենց քաղաքի կենտրոնում, տեղի է ունեցել միջադեպ, որն ուղեկցվել է կրակոցներով ու դանակահարությամբ: «Հետքի» տվյալներով` իրար են բախվել միմյանց հետ ազգակցական կապ ունեցող երկու հայտնի ընտանիքներ` Ֆերոյաններն ու Մնացականյանները: Մնացականյաններից երկուսը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ Հ. Ֆերոյանն արդեն հանձնվել է ոստիկանության Սևանի բաժին: Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» խոստացան միջադեպի առնչությամբ տեղեկություն տրամադրել «օրվա վերջում կամ վաղն առավոտյան»: Սևանում շրջանառվող լուրերի համաձայն` բախումն ունի նախապատմություն և այն սկիզբ է առել ֆինանսական հողի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter