HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Եգանյան. «Բոլորս ենք հաշվետու և հասարակությանը և մեր խղճին»

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանց անվանմանբ կազմակերպություն հունիսի 13-ին ավելի քան 40 էլ.հասցեներով բաց նամակ էր ուղարկել` կապված Քասախ համայնքում փախստականների համար կառուցված սոցիալական տան անորակ շինարարության հետ:

Հեղինակները իրենց նամակում  անուղղակի մեղադրանքներ էին հնչեցրել իմ հասցեին` թե իբր գոյություն է ունեցել իմ և երկու այլ անձերից բաղկացած հանձնաժողով, որը պետք է վերահսկեր շինարարության ընթացքը և որակը: Այդ առնչությամբ իմ պատասխան գրությունում, կիսելով նամակի հեղինակների մտահոգությունը շինարարության անորակության կապակցությամբ, հարկ էի համարել հայտնել, որ ոչ նախկինում և ոչ էլ հիմա Միգրացիոն պետական ծառայությունը որևէ մասնակցություն չի ունեցել և չունի ՄԱԿ ՓԳՀ-ի միջոցներով իրականացված շինարարական ծրագրերից յուրաքանչյուրի ողջ գործընթացին: Եվ նշել էի, որ բաց  նամակում հիշատակված շինարարության ընթացքը վերահսկող հանձնաժողով իմ մասնակցությամբ պարզապես գույություն չի ունեցել:

Նամակս ավարտել էի հետևյալ տողերով. «Ուզում եմ հավատալ, որ նամակի հեղինակների կողմից իրականության հետ կապ չունեցող գործառույթներ ինձ վերագրելը անտեղյակության հետևանք է»:

Ցավոք իմ լավատեսությունը հիմնավորված չի եղել, ինչը ի հայտ եկավ միևնույն հասցեներուվ ս/թ հւնիսի 15-ին ուղարկված նրանց 2-րդ նամակից: Այստեղ նամակի հեղինակները  ընտրողաբար մեջբերում կատարելով իրենց ուղղված մեր նախկին մի գրությունից, ուզում են համոզել հանրությանը, որ 1-ին նամակում նշված հանձնաժողով, այդուհանդերձ, գույություն է ունեցել: Նրանց հաշվարկը, հավանաբար, հիմնված է այն բանի վրա, որ մեր գրության այդ հատվածում խոսք է գնում հանձնաժողովի մասին, բայց ոչ թե շինարարության ընթացքի նկատմամբ վերահսկողական լիազորություններ, այլ միանգամայն տարբեր գործառույթներ ունեցող հանձնաժողովի մասին: 

Փաստորեն, նամակի հեղինակները ամեն կերպ ուզում են ինձ հետ կապել շինարարության ընթացքում տեղի ունեցած սխալները` ինձ դասելով այդ հարցում պատասխանատուների շարքին, այն դեպքում, երբ իմ նախորդ գրությունում պարզորոշ հայտնել էի, որ շինարարության ողջ գործընթացի հետ ոչ անձամբ ես և ոչ էլ իմ կողմից ղեկավարվող կառույցը որևէ իրավասություն և մասնակցություն չունի: Բայց այնքան մեծ է նամակի հեղինակների ցանկությունը, որ նրանք կանգ չեն առնում պարզ ճշմարտության առջև և հասարակությանը փորձում ներկայացնել խեղաթյուրված փաստեր:

Հ.Գ. Ինձ համար այս թեման այլևս փակված եմ համարում, քանի որ պարզորոշ է բաց նամակի հեղինակների մտահոգությունների թիրախը:

Հարգանքներով՝
Գագիկ Եգանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter