HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկահայ գործարարը նախագահին ԱՄՆ այցից առաջ նամակ է գրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ,

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում 14 սեպտեմբերի 2011թ. հրավիրված տոնական ընդունելության ժամանակ ներկաներին և համայն հայությանը հասցեագրված Ձեր խոսքն անչափ տպավորիչ էր:

Ձեր խոսքից ոգեշնչված և հայաստանյան իմ գործերի ներկայիս քաոսային իրավիճակից ելնելով, որպես Հայաստանում խաբեության ու կոռուպցիայի դառը պտուղը ճաշակած, արդյունքում` միլիոնավոր դոլարների վնասներ կրած սփյուռքահայ գործարար, մի վերջին անգամ անգամ դիմում եմ Ձեզ` իբրև Ձեր պաշտոնավարման արդի ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության անկախության երաշխավորի, և հայցում եմ Ձեր իրավասության և հանրային հեղինակության շրջանակներում արդարացի լուծում տալ իմ արդար պահանջին:

ԶԼՄ-ների միջոցով լուսաբանված հայաստանյան իմ ներդրումների ճակատագրի, դատական և իրավապահ մարմինների կողմից այդ հարցում հովանավորչական գործունեության, իմ անունից ներկայացված անհերքելի փաստերով հանցագործության մեջ մատնանշվող անձանց հետ կապված անպատժելիության տպավորություն  ձևավորված լինելու  մասին, դեռևս 2011թ.-ի գարնանից ես և իմ շահերը ներկայացնող փաստաբանները բազմիցս դիմումներ ենք հասցեագրել Ձեզ, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ սփյուռքի նախարարին, ՀՀ ոստիկանապետին:

Ափսոսանքով պետք է արձանագրեմ, որ`

ՀՀ Սփյուռքի նախարարը հավանաբար չի էլ ծանոթացել իմ դիմումին, քանի որ նախ` պատասխան չեմ ստացել, ապա իմ դիմումի ընթացքի վերաբերյալ հեգնանքով է արձագանքել լրագրողի հարցադրմանը,

ՀՀ Ոստիկանապետը նույնպես որևէ միջոց չի ձեռնարկել: Ավելին, խարդախության փաստով Ոստիկանության Կենտրոնի բաժին ներկայացված դիմում-հայտարարությունը ուղարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ, այն դեպքում, երբ նմանատիպ գործերն ոստիկանության քննիչների կողմից պետք է քննվեն: Իսկ իմ գործին փոխկապակցված Լուսինե Գյուլխասյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցված քրեական գործը ամիսներ շարունակ Ոստիկանության Կենտրոնի բաժի քննչականում սառեցվել է,

ՀՀ արդարադատության նախարարությունից միանման պատասխաններ են ստացվել այն մասին, որ իմ դիմումներում բարձրացված բոլոր հարցերը նախարարության իրավասության շրջանակներից դուրս է,

ՀՀ դատախազությունից, ի պատասխան իմ փաստաբանների հարցումների, ամիսներ շարունակ միևնույն բովանդակությամբ պատասխաներ են ստացվում այն մասին, որ, իբր, իմ անունից ներկայացված նյութերի ընթացքի մասին իմ ներկայացուցիչները պարբերաբար տեղեկացվում են: Սակայն իրականում` իմ ներկայացուցիչներին որևէ տեղեկություն չի հայտնվում: Իմ անունից ներկայացված դիմումների կապակցությամբ ամիսներ շարունակ անգամ քրեական գործ չի հարուցվում: Իսկ, իբր, հարկային տեսչության պետի 27.07.2010թ. գրության հիման վրա հարուցված քրեական գործով վերջերս անգամ քննչական խումբ է կազվել, սակայն առ այսօր որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ինչը փաստում է այն մասին, որ քրեական գործի հարուցումն «աչքակապություն է»: Իսկ հանցավոր անձինք` արդեն սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի օժանդակությամբ են շարունակում իմ ընկերության մնացած գույքի թալանը, որի վերաբերյալ պարբերաբար դիմումներով և փաստերով տեղեկացվում է դատախազությունը, սակայն միջոցներ չի ձեռնարկվում:

Ավելորդ չեմ համարում նշել, որ Երևանի կենտրոնի դատարանում էլ, արդարադատության իրականացման փոխարեն, իր վարքագծով հանրահայտ Վլադիսլավ Մանգասարյանի կողմից իմ դեմ ուղղված պատվերներն են անշեղորեն կատարում:

14 սեպտեմբերի 2011թ. հրավիրված տոնական ընդունելության ժամանակ  Ձեր խոսքում, Անկախության և Հայաստանի պետականության կայացման հարցում Դուք անչափ կարևորում եք Սփյուռքի դերն ու Իրավական պետության կայացումը: Հայաստանի Անկախության հիմնասյուններից այդ երկուսը առնվազն իմ և իմ կարգավիճակում հայտնված մի քանի սփյուռքահայերի պարագայում հիմնավոր կասկածի տակ է դրվում, հետևապես վտանգված է Անկախության գործընթացը:

Հարգարժան նախագահ, Ձեզ իրազերկում եմ, որ իմ և իմ փաստաբանների կողմից Ձեզ ուղղված որևէ դիմումի պատասխան չեմ ստացել և տպավորություն է ստեղծվում, որ այդ դիմումների մասին Ձեր աշխատակազմը ոչ Ձեզ է տեղեկացնում, ոչ էլ ընթացք է տալիս դրանց:

Հայաստանում իրականացված իմ ներդրումների հարցը ԱՄՆ-ի հայալեզու ԶԼՄ-ների, հասարակակական կազմակերպությունների ուշադրության  կենտրոնում է և մեծ հնչեղություն ունի:

Հուսով եմ, որ մինչ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ԱՄՆ կատարելիք Ձեր այցը, իմ կողմից Ձեզ հասցեագրված դիմումնների կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ  կտաք:

Հարգանքներով,

Էդմոնդ Խուդյան

Գլենդեյլ, ԱՄՆ

Սեպտեմբեր 15, 2011

Մեկնաբանություններ (4)

jana
Ardarutyune k haghty, meghavornere pataskhan ktan.Paron khudyan che husahatveq payqareq minchev verg
Valod
Mr. President, you know who is involved in these fraudulent activities. Your brother has been in the helm of this corruption and you turn a blind eye. When you visit US next time, you will see how we will treat you. You are not welcome to US unless you clean up your act. Your are not ruler of a dictatorship such as the ones surrounding Armenia. We demand justice and will not allow you to bring our country to its knees. I as a businessman in US, have told everyone I know to stop investing in Armenia and will continue to do so unless you show to us that you have guts to run out country. I am so disappointed that you will not even acknowledge that our country is run by the Mafia and you are Don Corlenoe of modern time
mahmouzian
we should make a list of the swindler s.and never never invest money with the big one.the one who give you haistan .haistan. he his for sure the bigest crook of all.let us send a petition to the president to clean up his act.clean up the country .stop giving us bull.
Hayk
Maybe Edmond Khudyan can publish his letters on the internet. For example on hetq.am and other armenian online media agencies. I think this would bring a lot more attetion then send them to any armenian Ministry who probalby even don´t will read them.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter