HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնական պատասխան դեռ չեն ստացել

«Ժառանգություն» կուսակցությունը վերջերս կոչ էր արել Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններին եւ Հայ ազգային կոնգրեսին ձեւավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն` Կլոր սեղանի ձեւաչափով: Այստեղ պետք է ընդգրկվեին 3 ընդդիմադիր եւ 3 կոալիցիոն ուժերը, ինչի շնորհիվ համամասնորեն ներկայացված կլինեին ընդդիմությունն ու իշխանությունը: Ինչպես «Հետքին» փոխանցեց «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, իրենք առայժմ որևէ պաշտոնական պատասխան չեն ստացել: «Մենք առաջարկի վերջում կոչ էինք արել մինչև ապրիլի 9-ը պատասխանել, բայց փաստորեն որևէ պաշտոնական պատասխան դեռ չենք ստացել: Եղել են առանձին քաղաքական գործիչներից մեկնաբանություներ, հայտարաություններ: Դրանք մենք որոշ մասով կընդունենք իբրև պաշտոնական կարծիք այն դեպքում, եթե տվյալ քաղաքական ուժերի կողմից պաշտոնական տեսակետ մինչև ամսի 9-ը ի հայտ չգա»,- ասաց նա: Խոսելով առաջարկից ունեցած իրենց ակնկալիքների մասին` Հ. Խուրշուդյանը նշեց, որ իրենք կարծում են, որ խնդիրն այնքան լուրջ է, որ մտահոգությունը պետք է բոլորինը լիներ` և ոչ միայն «Ժառանգությանը»: «Հասարակությունը ևս մտահոգվսծ է: Կան ինչպես արտաքին սպառնալիքներ և մարտահրավերներ, այնպես էլ ներքին: Այն, որ մինչև հիմա պաշտոնական պատասխան չի եղել, մեզ լուրջ մտորելու տեղիք է տալիս: Բայց մենք առայժմ զերծ կմնանք մենկաբանություններից և կսպասենք ամսի 9-ին: Դրանից հետո մենք նաև պաշտոնապես կարձագանքենք այս փաստին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter