HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Սարդարապատ»-ը սպասում է 4-րդ Հանրապետության գարնանը

«Երկրի վերնախավը օտարվել է ժողովրդից, ժողովուրդը օտարվել է իշխանությունից, հասարակության անդամները օտարվել են իրարից, և ամենավտանգավորը, երբ ժողովրդի օտարումը տարածվում է իր հայրենքի վրա», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Ըստ նրա` Մարտի 1-ի դեպքերից հետո, երբ մեղավորները դեռ չեն պատժվել, արդար ընտրություններ ակնկալելը կդիտվի առնվազն որպես միամտություն: Իսկ Հայաստանն այսօր հեղափոխական իրավիճակում է, երբ վերնախավն արդեն չի կարողանում իշխել, իսկ ժողովուրդը դեռևս պատրաստ չէ վերցնել իշխանությունը: Կա համակարգի փոփոխման խնդիր: Գ. Չուգասզյնաի կարծիքով` երկիրն իշխող մի քանի տասնյակ ընտանիքները, որոնք արդեն  «գանգրենայի են վերածվել», վտանգում են ամբողջ բնակչությունը և պետք է զիջեն իրենց իշխանությունը:

Մյուս կողմից` Հայաստանն արդեն սնանկ վիճակում է: Բոլոր սնանկացած կազմակերպությունների նման այն ունի երկու ճանապարհ: Առաջինը` լիկվիդացում, ինչը Հայաստանի բոլոր թշնամիների ծրագիրն ու ցանկությունն է: Եվ երկրորդ` միավորել երկրում առկա բոլոր կենսունակ տարրերը և ստեղծել նոր երկիր:

«Այսօրվա քաղաքական դաշտը նման է ճահիճի: Մենք հիմա մտել ենք 3-րդ Հանրապետության ձմեռային շրջանը: Դա չի նշանակում, որ Հայաստանը վերջանալու է, դա նշանակում է, որ 4-րդ Հանրապետության գարունն է գալու», - նշեց Գ. Չուգասզյանը:

Ըստ նրա` այն փոսից, որի մեջ հայտվել է Հայաստանը, չի կարող հանել ոչ մի կուսակցություն: Պետք է միավորվեն բոլոր առողջ ուժերը, ստեղծեն միացյալ շարժում և պատրաստ լինեն 4-րդ Հանրապետությանը:

Գ. Չուգասզյանը համոզված է, որ Հայասստանում կան այն ուժերը, որոնք պատրաստ են ձևավորել այդ նոր հանրապետությունը:

«Սրանք քաղաքացիական նախաձեռնություներ են թվում սոսկ, սակայն սրանց հիման վրա է ծնվելու նոր քաղաքական դասը, որը և պիտի իր ձեռքը վերցնի այս երկրի ճակատագիրը», -հավելեց Գ. Չուգասզյանը:

Վերջինս նշեց, որ այսօր տեղեկատվական հեղափոխությունը վերածվել է սոցիալական հեղափոխության: Այդ հեղափոխությունը Հայաստանում նոր է սկսվել, սակայն դրա միջոցով է հասարակությունը ներկայացնում իր բողոքն ու պահանջները:

Ըստ նրա` կարևոր է նաև, որ Հայաստանում առկա այդ կորիզին միանան նաև սփյուռքահայերը: Գ. Չուգասզյանի խոսքերով` հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում հայտնի է իր լավ կառավարմաբ, և ինչո՞ւ այժմ չեն կարող գտնվել 400 լավ հայ կառավարիչներ, ովքեր կարող են միավորվել և կարգավորել պետությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter