HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհում ամեն րոպե երեխա է մահանում

Ծաղկաձորում քիչ առաջ մեկնարկել է «Երեխայի առողջությունն առաջնային է» թեմայով սեմինար-քննարկումը, որը կազմակերպել է World Vision Armenia կազմակերպությունը: Այս ծրագիրը ներկայումս իրականացվում է աշխարհի 6 երկրներում: Այն նպատակ ունի վեր հանել մոր եւ մանկան ոլորտում առկա խնդիրները եւ լուծում տալ դրանց: «Երեխայի առողջությունն առաջնային է» ծրագրի ղեկավար Նարինե Ղարախանյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակներն են երեխաների մահացության նվազումը եւ մայրական առողջության բարելավումը: Ծրագրի թիրախ խումբը կառավարությունն է, Ազգային Ժողովը, Առողջապահության նախարարությունը եւ բոլոր այն կառույցները, որոնք պատասխանատու են առողջապահական ոլորտի համար: Ն. Ղարախանյանը նշեց, որ իրենք հետազոտություններ են անցկացրել եւ եկել են այն եզրակացության, որ պետական կառավարման մարմինները պետք է մտածեն, թե որքան գումար են տրամադրում այս ոլորտին եւ արդյո՞ք այդ գումարը բավական է: Նա կարեւորեց նաեւ մոնիտորինգը, քանի որ «այս ոլորտն ավելի հստակեցման կարիք ունի»: «Շատ կարեւոր է նաեւ կադրերի հարցը. պետք է շրջաններում էլ լինեն այն նեղ մասնագետ-բժիշկները, որոնք կան Երեւանում»,-ասաց նա` նշելով, որ կարեւոր է նաեւ մարդկանց` իրազեկված լինելու հարցը: Ըստ Նարինե Ղարախանյանի` հիվանդության կարեւորագույն գործոններից է ժառանգականությունը`10 տոկոս, առողջապահությունը` 20 տոկոս, իսկ մնացած 70 տոկոսը բաժին է ընկնում միջավայրին եւ կենսակերպին: Աշխարհում յուրաքանչյուր րոպե կյանքի առաջին վայրկյաններին մահանում է 5 երեխա, ամեն րոպե 8 երեխա մահանում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, 8 երեխա մեռած է ծնվում եւ մեկ կին հղիության ընթացքում կամ ծննդաբերելիս մահանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter