HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվճար WiFi ինտերնետ՝ ԵՊՀ-ում և Ագրարային համալսարանում

Սեպտեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանում և Հայաստանի պետական ագրարային համալսարանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Orange WiFi «անկյունի» պաշտոնական բացումը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը WiFi անվճար ինտերնետի տրամադրումը բուհերի ուսանողներին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ յուրօրինակ նվեր համարեց։ «Orange-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի նպատակը տեխնոլոգիական զարգացումներն ուսանողներին հասանելի դարձնելն է։ Ծրագիրն անպայման շարունակվելու է. Orange-ի  հետ ունենք պայմանավորվածություն, որ անվճար WiFi անկյուններ կբացվեն Երևանի պետական և ոչ պետական բուհերում և ավագ դպրոցներում։ Բուհական համակարգում իրականացվող այս ծրագիրը կնպաստի կրթության զարգացմանն ու բարելավմանը»,- նշեց Կարեն Ավագյանը։

«Ինտերնետն արդեն մեր առօրյա կյանքի, ինչպես նաև ուսումնական գործընթացների անխուսափելի ու անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նույնքան կարևոր և պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկյունները կփոխեն ուսանողների ամենօրյա ուսումնական կյանքը, կհեշտացնեն նրանց գործը և ինչու ոչ, թույլ կտան նաև երբեմն գումար խնայել: Որպես պատասխանատու ընկերություն` մեր կարևորագույն նպատակներից է ինտերնետը հասանելի դարձնել բոլորին»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց նման նախաձեռնությունը ոչ միայն այն պատճառով, որ էլեկտրոնային ռեսուրսները դառնում են ավելի մատչելի բուհի ուսանողների և աշխատակիցների համար, այլև սա, ըստ ռեկտորի, եռակողմ համագործակցության շատ լավ օրինակ է։

Եվս երկու բուհում՝ Երևանի պետական լեզվաբանական համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթ:

Նշենք, որ WiFi անկյունները հագեցած են Flybox մոդեմով, որին միաժամանակ կարող է միանալ մինչև 40 սարքավորում։ WiFi անկյունները հագեցած են սեղանով և աթոռներով։ Յուրաքանչյուր ուսանող կարող է անվճար միանալ WiFi անլար ինտերնետ կապին և ստանալ մինչև 7 Մբ/վ ներբեռնման արագություն։ Ինտերնետ կապը տարածվում է մինչև 100-150 մ։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter