HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի և այլ անտառային տարածքների այլընտրանքային զարգացման ծրագրի առաջարկություն

Ապրլի 28-ին, ժամը 15:00-ին Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի դահլիճում (հասցեն` Չարենցի 1) «Թեղուտը սերունդների համար» նորաստեղծ հասարակական միավորումը` Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի աջակցությամբ կազմակերպում է շնորհանդես, որտեղ ներկայացվելու է Թեղուտի և Հայաստանի այլ անտառային տարածքների այլընտրանքային զարգացման ծրագրի առաջարկություն: Շնորհանդեսին հրավիրված են պետական պաշտոնյաներ, փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ ու լրատվամիջոցներ: Սպասվում է նաև հյուրասիրություն` Թեղուտի բարիքներով: Հանքարդյունաբերությունը հայտարարվել է ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկը, որը սակայն մեծ վտանգ է ներկայացնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու կյանքի և առողջության համար: Հանքարդյունաբերությանը զարկ տալը հիմնականում պատճառաբանվում է նոր աշխատատեղերի բացմամբ, մինչդեռ առաջարկվող ծրագիրը հիմնավորում է, որ գյուղատնտեսության զարգացման պարագայում, տվյալ դեպքում` “Հայանտառ” ՊՈԱԿ-ի վերակառուցման դեպքում, հնարավոր կլինի ստեղծել ավելի մեծ քանակությամբ աշխատատեղեր, ընդ որում մշտակայուն և ոչ պակաս եկամտաբեր, քան հանքարդյունաբերության դեպքում է: Ավելին, կպահպանվի շրջակա միջավայրը, կբարելավվի մի շարք գյուղական շրջանների սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նպատակն է իր ենթակայության տակ գտնվող անտառների տարածքի կառավարումը, շահագործումը և պահպանությունը: Այս նպատակի իրականացմանն առաջարկվում է հասնել` ՊՈԱԿ-ի ներսում ստեղծելով տնտեսական գործունեության այնպիսի գործառույթներ, որոնք հնարավորություն կտան բացելու առնվազն 3000 հիմնական և գրեթե նույնքան էլ ժամանակավոր աշխատատեղեր: Գործառույթները հիմնականում կունենան գյուղատնտեսական ուղղվածություն, կլինեն փոխկապակցված և շնորհիվ արտադրանքի ցածր ինքնարժեքի և էկոլոգիական առավելությունների` մրցակցային շուկայում կունենան առավել շահեկան դիրք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter