HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Րաֆֆի Հովհաննիսյանի տատերն ու պապերը եւս վերապրել են ցեղասպանությունը

Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հատկապես այս օրերին հիշում է իր տատերին ու պապերին, որոնք ապրել են Արեւմտյան Հայաստանում եւ վերապրել են Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացված Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորի տատը` Խնկենին, փրկվել է մի բարեգութ թուրք ընտանիքի շնորհիվ, որն ապաստանել է նրան: «2000-ից ավելի դպրոցներ եւ վարժարաններ ոչնչացվեցին, 3000-ից ավելի վանքեր ու եկեղեցիներ, մի ողջ կենսակերպ, մշակույթ, քաղաքակրթություն, որը շատ ավելի ծանր է եւ տարողունակ, քան ցեղասպանությունն առանձին վերցրած»,- «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը նշեց, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են միջազգային դատարանում լուծել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցը, սակայն այս դեպքում երկու կողմերն էլ նախապես պետք է պայմանավորվեն, որ պետք է ընդունեն դատարանի կայացրած ցանկացած վճիռ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter