HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Հիշեցնենք Թուրքիային եւ Ադրբեջանին օկուպացված հայկական տարածքների մասին

«Ժառանգություն» խմբացկության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի երեկվա հեռուստաուղերձը գրագետ ու հաջողված էր, սակայն խոսքի եւ գործի միջեւ անջրպետը կա, քանի որ հայ-թուրքական արձանագրությունների ներքո դեռեւս դրված է Հայաստանի ստորագրությունը: «Այդ ստորագրությունը նշանակում է մեր հայրենազրկման ընդունում, ցեղասպանության հետեւանքների վավերացում, նշաակում է Դեր-Զորի արհամարհում, մեր Նյուրնբերգի արհամարում»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա այսօր կրկին հիշեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունները հենց սկզբից նախապայմաններ էին ներառում, որոնք շարադրում էր թուրքական կողմը: Պատգամավորը նշեց, որ եթե Թուրքիան Ղարաբաղի ազատագրման մասին խոսում է որպես օկուպացում, ապա մենք էլ պետք է Թուրքիային հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանն օկուպացված է իրենց կողմից, իսկ Ադրբեջանին պետք է հիշեցնենք հայկական հողերի` Նախիջեւանի, Շահումյանի, Գետաշենի մասին: Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձը Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատում է որպես «սխալի ընդունում եւ խոստովանանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter