HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երեխայի առողջությունն առաջնային է»

Քարոզարշավի մեկնարկը տրված է Հայաստանում այսօր մեկարկեց «Երեխայի առողջությունն առաջնային է» հնգամյա քարոզարշավը, որն ուղղված է մոր և մանկան առողջության բարելավմանը Հայաստանում: Քարոզարշավը նախաձեռնել է World Vision Armenia կազմակերպությունը, այն ներկայումս ընթանում է աշխարհի մի շարք երկրներում: Վորլդ Վիժն հայաստանյան գրասենյակի ազգային տնօրեն Գրահամ Սթրոնգը նշեց, որ սա շահերի պաշտպանության քարոզարշավ է, և որ իրենք հավատացած են, որ կան մի շարք համակարգային խնդիրներ, որոնց լուծման պարագայում հնարավոր  կլինի կանխարգելել շատ մայրական և մանկական մահացության դեպքեր: «Այդ մեծ համակարգային խնդիրներից մենք այս քարոզարշավի ընթացքում կոնկրետ անդրադառնալու ենք առողջապահության համակարգի ֆինասավորման խնդրին` հավատացած լինելով, որ եթե ֆինանսավորումն աճի, ավելի մեր հնարավորություն կլինի կանխարգելել այդ մահերը: Անդրադառնալու ենք նաև Հայաստանի տարածքում որակյալ մասնագետների համաչափ բաշխման հիմնահարցին, որպեսզի բոլոր մարզերում լինեն որակյալ մասնագետներ, որոնք կարող են աշխատել մայրերի և երեխաների հետ»,- ասաց նա: Գ. Սթրոնգը կարևորում է նաև համակարգի մոնիտորինգի և գնահատման խնդիրը, որպեսզի  համակարգի գործունեությունը և որակը հնարավոր լինի գահատել  և համապատասխան որոշումներ կայացնել: Կարևոր է նաև ընդհանուր տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի մայրերը տեղեկացված լինեն` ինչպես ավելի առողջ երեխաներ մեծացնել: «Մենք հավատացած ենք, որ ավելի մեծ համակարգային խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ է ավելացնել ֆինասավորումը, միայն այդ միջոցով մեծ խնդիրները հնարավոր կլինի լուծել, որոնք այսօր կան: Եվ մենք աշխատելու ենք առողջապահության նախարարության հետ համատեղ, որպեսզի կարողանանք գտնել այնպիսի նորարարական ֆինասական մոդելներ, որոնք հնաարվորություն կտան ավելի արդյունավետ դարձնել համակարգը»,- ասաց նա: ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ ասաց, որ անհատի կողմից իրականացվող յուրաքանչյուր քայլ, լինի դա աշխատանք, կրթություն, ճամփորդություն և այլն, լիարժեք է միայն առողջության առկայության դեպքում: Եվ պատահական չէ, որ ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագրով սահմանված ութ նպատակներից երեքն անմիջականորեն առնչվում են առողջության հետ` մանկական մահացության նվազեցումը, մայրական առողջության բարելավումը և ՄԻԱՎ-ի դեմ պայքարը: «Ազգի առողջության սկիզբը դրվում է երեխաների առողջությունից: Եվ եթե մենք տարեկան կորցնում ենք ավելի քան 400 մանկական կյանք` մինչև մեկ տարեկան հասակում, ապա դա նշանակում է, որ մեր բնակչությունը առողջության իրական վտնագներ ունի: Մեր ընդհանուր նպատակն է նվազեցնել մայրական և մանկական մահացությունը` ըստ սահմանված ցուցանիշի»,- ասաց նա: Ա. Բաբլոյանը մատնանշեց անհրաժեշտ հետևյալ միջոցառումները` համակարգի կայուն ֆինասավորման ապահովումն ու ֆինասավորման արդյուանվետության բարձացումը, բժշկական ծառայությունների որակի բարձրացումը, ինչպես նաև կլինիկական չափորոշիչների ներդրումը: «Հաջորդ գլխավոր ուղղությունը պետք է լինի ծրագրերի ներդրման մշտադիտարկումը և դրա վրա հիմնված` որոշումների կայացումը: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև յուրաքանչյուր բնակչին մասնակից դարձնել առողջապահության ոլորտի խնդիրների լուծմանը` իրազեկելով առկա խնդիրների մասին»: Նա հավատացրեց, որ երեխաների առողջության բարելավումը մեր ձեռքում է, դրա ճիշտ օգտագործամ դեպքում հնարավոր է հասնել մեր առջև դրված նպատակներին: Առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանն էլ ներկաներին փոխանցեց նախարար Քուշկյանի ուղերձը, որտեղ ասվում էր, որ առողջապահական բյուջետային հատկացումների զգալի մասը տրամադրվում է երեխաների բուժօգնության կազմակերպմանը: Առաջիկա  տարիների ընթացքում երեխաների բուժօգնության մասով պետական բյուջեից ֆինասավորման կայուն աճ է նախատեսվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter