HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տղամարդն իրեն ուժեղ է զգում, եթե կարողանում է սպանել կենդանուն»

«Հայելի» ակումբն այսօր հյուրընկալել էր Բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանին, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանին, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանին, «Էկոտուրիզմի ասոցիացիա» հկ-ի ղեկավար Ժաննա Գալյանին և «Էկոդար» հկ-ի ղեկավար Հրայր Սավզյանին: Բանախոսներն անդրադարձան որսագողության խնդրին: Հ. Սավզյանը նշեց, որ պահպանվող տարածքներում շատ են լինում որսագողության դեպքեր` Խոսրովի արգելոցում կրակոցներ կարելի է գտնել, հաճախ անգամ փամփուշտներ են գտնում: Ի պատասխան` Ա. Աղասյանը նշեց, որ այդ հարցն իրենց էլ է մտահոգում, այլապես` «որսագողության դեպքեր եթե չլինեին, պահպանություն իրականացնող տեսուչներն ընդհանրապես պետք էլ չէին լինի»: «Վերջերս նույն Խոսրովի պետական արգելոցում որսագողության դեպք է կանխվել:  Նույնը տեղի է ունենում Շիկահողում: Բայց փառք Աստծո, վերջերս նման շատ խոշոր դեպքեր չեն լինում»,- ասաց նա` նշելով, որ որսագողության դեմ պայքարն անընդհատ է և հսկայական ջանքեր ու միջոցներ է պահանջում: «Պատկերացրեք 125 հազար հեկտարի վրա (Սևանի մասկերեսը) կատարել հսկողություն»,- ասաց նա: Կ. Մանվելյանի կարծիքով էլ` այստեղ օրենսդրական փոփոխության կարիք կա, քանի որ «այստեղ բազմաթիվ բացեր ենք հայտնաբերել»: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ այսօր այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է իրականացվում, և շատ որսագողեր են բռնվել: Կարինե Դանիելյանն էլ նշեց, որ իրականում այսօր շատ հաճախ իմիտացիոն գործընթացների ականատես ենք լինում, քանի որ եթե մարդն անգամ կարող է մտնել արգելոց` չիմանալով , որ դա արգելոց է, ուրեմն կարող ենք ասել, որ ռեժիմը կիսով չափ է հասցնում իր աշխատանքը: Ըստ նրա, սակայն, սա միայն բնապահպանության նախարարության խնդիրը չէ, միայն նրանց ներուժով հնարավոր չէ այդ խնդիրները լուծել: «Եթե տղամարդն առայսօր իրեն ուժեղ է զգում, եթե կարողանում է սպանել կենդանուն, նա պիտի ինքնահաստատվի իբրև տղամարդ` կենդանի սպանելով, ուրեմն մենք հին, նախնադարյան մտածելակերպին ենք: 21-րդ դարում դա ուղղակի աններելի է»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter