HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Անմեղներին դատում են, որ մարդասպանին չպատժեն»

2007 թվականի օգոստոսի 30-ին բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի գործով Վերաքննիչ դատարանը ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը թողել է ուժի մեջ, որով արդարացվել են մեղադրյալներ, զորամասի կապի հանգույցի պետ, կապիտան Ռոստոմ Խաչատրյանը եւ ենթասպա Կարեն Թովմասյանը: Տիգրանի ծնողները «Հետքին» տեղեկացրին, որ մեղադրող դատախազը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել այս որոշման դեմ` պահանջելով գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` վերաքննության: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով` Տիգրանի մահվան պատճառը մարմնի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն է: Սակայն ծնողները մշտապես պնդում են, որ իրենց որդուն սպանել են: 2009 թվականի օգոստոսի 26-ին Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի զորամասում կատարվել է դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն, որի ընթացքում պարզվել է, որ զորամասի ալեհավաքում առկա էլեկտրական լարումը ընդամենը 30 վոլտ է: Այդ պատճառով էլ Տիգրանի ծնողները շարունակում են պնդել, որ իրենց որդին չի հոսանքահարվել, քանի որ 30 վոլտ լարումից մարդ չի կարող մահանալ: «Այդ երկուսին մեղադրում են հոսանքահարության պատճառով, բայց եթե տղաս չի հոսանքահարվել, ինչո՞ւ են նրանց դատում, ինչո՞ւ է դատախազությունը ուզում պատժել նրանց, որովհետեւ իրական մարդասպանը մեջք ունի, իսկ այս երկուսը հասարակ մարդիկ են»,- կարծում է Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանը: Վճռաբեկ դատարանը գործի վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter