HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցրել են, բայց շինարարությունը շարունակվում է

Երևանի քաղաքապետարանի ապրիլի 26-ի գրությունը տեղեկացնում է, որ Կոմիտասի պողոտայի 60 հասցեում գտնվող շենքին կից տարածքում նախաձեռնված աշխատանքները կասեցվել են: Սակայն բնակիչները կրկին ահազանգում են, որ նույնիսկ կասեցման օրը և դրանից հետո այդ աշխատնանքերը չեն դադարել: Այսօր շինարարությունն  ավելի մեծ թափով է ընթանում: Նշեցնք, որ կասեցման մասին տեղեկացնող փաստաթուղթը ստորագրել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանը: Հիշեցնենք, որ նշված հասցեում առանց թույլտվության խորը էտման էին ենթարկվել 21 ծառ: Ականատեսները «Հետքին» պատմել էին, որ այդ ծառերը «CPS» բենզալցակայանի աշխատակիցները պետք է կրտեին ընդհանրապես, որպեսզի այդ տարածք տեղափոխեին քիչ ներքև գտնվող «CPS» բենզալցակայանը: Այն խանգարում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` նոր «Yerevan City»-ի կառուցմանը: Մեր ահազանգից հետո Բնապահպանական պետական տեսչությունը «CPS» բենզալցակայանին տուգանել է 100 հազար դրամով`  21 ծառերն առանց թույլտվության, այդ թվում երեքը չափազանց խորը էտելու համար: Սակայն շինարարությունը չի դադարում: Թե ի՞նչ է կառուցվում նշված տարածքում, կա՞ արդյոք թույլտվություն և քաղաքապետարանի որոշում` հարցերով քաղաքապետարան  ուղարկած մեր գրությանը դեռևս պատասխան չենք ստացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter