HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունաքիմիկատների գերեզմանոցը նախագահի հսկողության տակ է

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահի անմիջական հսկողության տակ է։

Ավելին, կառավարությունը ուշադրության է դարձրելու այն փաստին, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բանակցություն է սկսել միջազգային կազմակերպությունների եւ դոնոր երկրների հետ` ֆինանսավորելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացը։ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու անհրաժեշտությունից ելնելով` կառավարությունն այսօրվա նիստում որոշել է դրա մեկուսացման նպատակով գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ այդ աշխատանքի իրականացման համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 31 մլն 650 հազար դրամ։

Այնուհետեւ, առաջիկա վեց ամսվա ընթացքում, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ բնապահպանության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները պատրաստելու են համատեղ որոշում, որով վերջնական լուծում է տրվելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացին։ Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter