HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրանի ծրագրի վերաբերյալ խոստացված նոր քննարկում հունիսին

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վստահեցնում է, որ հունիսի առաջին կեսերին Հայաստանում ուրանի ծրագիրը իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ը պատրաստ է շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին նորից քննարկում անցկացնել Կապանում: Այդ մասին խոսվում է էներգետիկայի և բնական պաշարների 07/ 24.1/ 833-10 համարով պատասխան նամակում, որը հասցեագրված է Կապանի «Հանուն էկոլոգիական անվտանգության ապահովման և դեմոկրատայի զարգացման» հասարակական կազմակերպությանը: Հասարակությունն իր անհանգստությունը հայտնեց Սյունիքում ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ և դիմեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` հանրաքվե անցկացնելու առաջարկով: Նախարարության պատասխան նամակում նաև նշվում է, որ 2010 թ.-ին «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ը ենթադրում է շարունակել երկրաբանական հետազոտությունները, որոնց ընթացքում կնմուշարկվեն ապարները, հետախուզաառուներ և հետախուզահորեր կանցկացվեն: Նախարարությունը իր նամակում նաև հղում է անում «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին տրամադրած թիվ 88 լիցենզիային, որտեղ նշվում է, որ լիցենզիան տրվում է ուրանի պաշարների հետազոտության համար` օգտակար հանածոների մշակման նպատակով: Լիցենզիայի ժամկետը  2009 թ. օգոստոսի 5-ից մինչև  2014 թ. օգոստոսի 23-ն է: Այս ծրագրի օրինականությունը, ինչպես ասվում է նամակում, պայմանավորված է ՀՀ Բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության թիվ ԲՖ-78 դրական եզրակացության առկայությամբ: 2009-ի ընթացքում «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ը արդեն անցկացրել է վերցված նմուշների ռադոմետրիկ և լիտոերկրաքիմիական հետազոտություն: Էկոլուր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter