HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ճգնաժամի պատճառով» աշխատանքից հեռացնելու հիմնավորում սահմանված չէ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան տվյալներ չունի, թե Հայաստանում քանի հոգի է աշխատանքը կորցրել` տնտեսական ճգնաժամի հետևանքով: Ինչպես «Հետքին» ասաց կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը, աշխատաքային պայմանագրի լուծարումը իրականացվում է որոշակի հիմքերով, իսկ մեր օրենսդրությամբ «ճգնաժամի պատճառով» հիմնավորում սահմանված չէ: «Նման վիճակագրություն չենք ստանում: Բայց կարող ենք ասել` իրոք եղել է նման բան: Նա չի ասում, որ ճգնաժամի հետևանքով է աշխատանքը կորցրել: Բայց պետք է ենթադրել, որ իրոք, եթե աշխատանքների ծավալները կրճատվել են, բնական է, որ դա հետևանք է ճգնաժամի: Բայց ինքը չի էլ իմանում, թե ինչի հետևանք է. իրեն կրճատել են աշխատանքից` աշխատանքներ չլինելու պատճառով, աշխատանքների ծավալը փոքրացել է»,- «Հետքին» ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանը: Նա հավելեց, որ վերջերս վերադասավորումներ էին տեղի ունենում «Արմենալ»-ում, ծառայողական պաշտոններ զբաղեցնող մի շարք աշխատողների փոխարեն բանվորների պահանջարկ էր առաջացել: «Նրանք առաջարկում էին, բայց աշխատողները համաձայն չէին անցնելու բանվորականի, ու նրանք կրճատումների դիմեցին: Բայց մենք միջամտեցինք, աշխատողներին էլ համոզեցինք, որ իրոք, սա անհրաժեշտություն է գործատուի համար, մենք չենք կարող ստիպել նրան, որ անպայման սա պիտի անես: Հասանք նրան, որ այնտեղից աշխատող չկրճատվեց»,- ասաց Միքայել Փիլիպոսյանը: Բորիս Խառատյանն էլ նշեց, որ իրենք հատուկ բրոշյուր են նախապատրաստել, տարածել են կազմակերպություններում: «Բրոշյուրներում նշվել են աշխատողների իրավունքները, ինչ պետք է իմանան, ինչպես գործեն, ասենք, եթե գործատուն հրավիրում է իրեն և առաջարկում է դիմում գրել` ազատվել համար, որ նման բան նա չանի»,- ասաց Բորիս Խառատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter