HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոլոր ցուցանիշերն աճել են

Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում, ամփոփելով բանկային համակարգի գործունեության այս տարվա առաջին եռամսյակը, նշեց, որ բոլոր ցուցանիշերի առումով բանկային համակարգը աճ է գրանցել: «Ակտիվների մասով աճը կազմել է 5, 36 տոկոս կամ 72 միլիարդ դրամ: Վարկային ներդրումների առումով նույնպես աճ կա` 7.42 տոկոս կամ 54 միլիարդ` դրամով: Վարկային բյուրոյի տվյալների ուսումնասիրությամբ` առաջին եռամսյակի ընթացքում բանկային համակարգի կողմից տրամադրվել են ավելի քան 150 000 վարկեր, որոնց գերակշռող մասը սպառողական տիպի վարկեր են»: Ժամկետանց վարկերի կշիռն էլ է նվազել. Ա. Ղուկասյանի խոսքով` անցած տարվա ավարտին կային գնահատականներ, որ ժամկետանց վարկերը կազմում են  ընդհանուր պորտֆելի 8-10 տոկոսը, իսկ այս տարվա առաջին եռամսյակի ավարտին այդ գնահատականը 5 տոկոս է: «Դրական աճ կա նաև ընդհանուր կապիտալի առումով. այն կազմել է մոտ 3 տոկոս` համեմատած անցած եռամսյակի ավարտի հետ: Առաջին եռամսյակի ավարտին բանկային շահույթը կազմել է 6.7 միլիարդ, որը զգալիորեն գերազանցում է անցյալ տարվա առաջին եռամսյակի շահույթը»,- ասաց նա` նշելով, որ առաջին եռամսյակն իրենք հաջող ցուցանիշներով են փակում: Ավանդների և վարկային տոկոսադրույքները, համեմատած 2009-ի հետ, նվազել են, ինչը, Ա. Ղուկասյանի գնահատմամբ` նույնպես ազդելու է տնտեսական աշխուժացման բարձրացման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter