HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լոռեցիները նախընտրում են մարիխուանան

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ս. Հարությունյանի տրամադրած տվյալներով` 2009թ. Լոռու մարզի տարածքում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 83 դեպք (միայն 41-ը` Վանաձորում), 2008-ին` 52 դեպք: 2009-ին նկատվել է իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցուցանիշների աճ` 25 դեպք (միայն 15-ը` Վանաձորում), 2008-ին` 14 դեպք: Գուգարքում գրանցվել է 6 հանցագործություն, որից 2-ը` իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, Սպիտակում` 8 հանցագործություն, 3-ը` իրացում, Ստեփանավանում` 9-ը, 3-ը` իրացում, Տաշիրում` 6, 1-ը` իրացում, Թումանյանում` 13, 1-ը` իրացում: 2010թ. մարզում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված 45 հանցագործություն, որից 10-ը` իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն: Վանաձորում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 14 դեպք, որից 1-ը` իրացման նպատակով, Գուգարքում` 6, որից 2-ը` իրացման նպատակով, Սպիտակում` 7, որից 2-ը` իրացման նպատակով, Ստեփանավանում` 6, որից 2-ը` իրացման նպատակով, Թումանյանում` 8, 3-ը` իրացման նպատակով, Տաշիրում` 4, որից իրացման նպատակով ոչ մի դեպք: Մարզում հայտնաբերված եւ հիմնական օգտագործվող թմրամիջոցը մարիխուանան է: 2010թ. ընթացքում հայտնաբերվել է 777,191 գ մարիխուանա տեսակի թմրանյութ, 455,79 գ` հաշիշ եւ այլ տեսակի թմրամիջոցներ, որոնք հիմնականում հոգեմետ դեղահաբեր են: Թմրանյութերի ամենամեծ քանակությունն առգրավվել է Վանաձորում, Ստեփանավանում եւ Տաշիրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter