HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առաջ ասում էին` գառ չունենք, ուտենք, հիմա էլ ասում են` ոչխարը մեզ կուտի»

«Ասում էին, թե Հայաստանում էլ մայր ոչխար չի մնացել, երեխաները գառներին միայն հեռուստացույցով են տեսնելու և այլն: Մի քանի ամիս անց նույն մարդիկ ասուլիս տվեցին ու ասացին` պատի մեջ չոփ պիտի մտցնենք, քանի որ գյուղնախարարությունը վերջապես ճիշտ գտնվեց»,- «Հայելի» ակումբում այսօր անդրադառնալով ոչխարների արտահանմանը` ասաց Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Վերջինի պնդմամբ` այս տարվա հունվարի մեկի դրությամբ 511 000 մանր եղջրավոր ոչխարներ և այծեր ենք ունեցել երկրում, որից 430 000-ը` մայրական կազմ: Հունիսի մեկի դրությամբ Հայաստանում 919 800 գլուխ մանր եղջրավոր անասուններ կան: «Ինչ վերաբերում է արտահանումներին, ապա անցած տարի ունեցանք 147 000 գլուխ մանր եղջրավոր անասունների արտահանում` հիմնականում գառների և ծերացած ու վերարտադրության համար ոչ պիտանի ոչխարների: Դա նաև մաքրեց մեր մանր եղջրավոր անասունների կազմը: Եվ այդ արտահանման արդյունքում մեր գյուղացիների գրպանը մտավ 4-5 միլիարդ դրամ գումար, որ երբեք ոչխարաբուծությունից Հայաստանի գյուղացիները եկամուտներ չէին ստացել»,- ասաց նա: Այս տարվա հունվարից մինչ այսօր Հայաստանից արտահանվել են 22 000 գլուխ գառներ և վերարտադրութան համար ոչ պիտանի ոչխարներ, որոնցից, գյուղնախարարի խոսքով, 13 000 գլուխը ներկրվել է Վրաստանից, Ռուսատանից և տրանզիտ արտահանվել և ընդամենը 8 000-ը Հայաստանի հանրապետությունից են արտահանվել: Գ. Ալավերդյանը հավաստիացրեց, որ համապատասխան խմբաքանակ Հայաստանում կա, հիմա էլ աշխատանքներ են իրականացնում, որպեզի նորից արտահանումը նորմալ հունի մեջ ընկնի, մինչև 200 000-ի չափով արտահանվի: «Հինգ ամիս առաջ ասում էին` գառ չունենք, ուտենք, հիմա էլ ասում են` ոչխարը մեզ կուտի: Հայաստանում կա 1 միլիոն 116 հազար արտավայր, և մենք ոչխարաբուծության զարգաման ծրագիր ենք ներկայացրել, որի բաղադրիչներից մեկը նաև արոտավայրերի բարելավման ծրագիրն է»: Անդրադառնալով այն հարցին, որ ոչխարի և գառան մսի գինը շուկայում շարունակում է թանկ մնալ` գյուղնախարարը նշեց, որ հունվարի հետ համեմատած գինն իջել է 30-40 տոկոսով: «Մենք Գյումրիում նույն վերավաճառողի մոտ հարցրինք, ասաց` մորթեմ, ջարդեմ, տամ` կիլոգրամը 2 500 դրամով: Գառների, ոչխարների գները բավական իջել են, նույնիսկ հիմա գյուղացիներից մտահոգություններ ենք լսում, թե կարող է` էլ չարտահանվի և այլն: Համապատասխան գլխաքանակ Հայաստանում ունենք և 200 000 չափով առանց որևէ խնդրի կարող ենք արտահանել»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter