HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծիրանի գինը կբարձրանա

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ գարնանացանի աշխատանքներում այս տարի մոտ մեկ ամսով հետ ենք ընկել` անցյալ տարվա համեմատությամբ, ինչի պատճառը բնակլիմայական պայմաններն են` սկսած մարտի սկզբի ցրտահարությունից, տևական, հորդարատ անձրևներից, վարարումներից և այլն: Դրանք բոլորը վատ են անդրադարձել գյուղմթերքների ու գյուղատնտեսական աշխատանքների վրա: Սակայն այս պահի դրությամբ արդեն կատարվել են 87 հազար 731 հեկտարի հացահատիկի գարնանացանի աշխատանքներ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 3 000 հեկտարով ավելի է: «Բնական աղետներից` կարկուտից, ցրտահարությունից լուրջ վնասներ կան` թե մրգատու ծառերի, թե հացահատիկային ցանքերի և թե բանջարաբոստանային կուլտուրաների հետ կապված: Հիմա վնասների չափսերն ամբողջությամբ ուսումնասիրվում, գույքագրվում են»,- ասաց նա: Նախորդ տարի ունեցել ենք 85 հազար տոննա ծիրանի բերք, սակայն այս տարի 30-40 տոկոսով պակաս բերք կունենանք` միայն ցրտահարության պատճառով: Գյուղնախարարի խոսքով` խնդիրներ կունենանք շուկայում ծավալի կրճատման հետ կապված, ծիրանի գնաճ կնկատվի: «Բայց կարծում եմ, որ այժմ ավելի լուրջ խնդիրներ ունենք` միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի գոնե եղած բերքը պահենք»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter