HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսը Ջավախք կգնա աշնանը

Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի պաշտոնական այցը Վրաց եկեղեցի և Վիրահայոց թեմ, որը նախատեսված էր հունիսին, հետաձգվել է մինչև հոկտեմբեր: Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն տեղեկացրել է, որ այցը հետաձգվել է հրավիրող կողմի` Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և Վիրահայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը փոխանցում է, որ հոկտեմբերի 22-23-ը Վեհափառը կհյուրընկալվի Իլիա կաթողիկոս-պատրիարքին, իսկ հոկտեմբերի 24-28-ը հովվապետական այց կկատարի Վիրահայոց թեմ` Թբիլիսի և Ջավախք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter