HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Փակ «շուկաներից» մինչեւ զբոսաշրջության զարգացում

Շեշտը դրված է «հարավային առանցքի» վրա «Եթե շուկան բաց լինի, ներդրողի և բիզնեսի համար շատ ավելի հստակ կլինեն խաղի կանոնները. նրանք օրենքի շրջանակներում կկարողանան աշխատել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Այն, որ միջազգային կառույցները Հայաստանի տնտեսությանը բացասական գնահատականներ են տալիս, ըստ Փափազյանի, պայմանավորված է տնտեսության մոնոպոլ և օլիգարխիկ կառուցվածքով: «Տնտեսության աճն արագ թափով վերակագնվեց: Ոչ բոլոր երկրներում է դա տեղի ունենում։ Կառավարության շեշտադրումը ճիշտ է՝ պետք է տնտեսության դիվեսիֆիկացիա լինի»,- ավելացնում է բանախոսը: Ազգային մրցունակության հիմնադրամը ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնվել է ՀՀ կառավարության և տարբեր երկրների առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով: Նպատակն է` տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակությանը: Հիմնադրամի թիրախ ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, զբոսաջրջությունը: Հիմնադրամը նաև իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ տարբեր ոլորտների զարգացման համար: Ծրագրերը հիմնականում մասնավոր պետական համագործակցության բնույթի են, ուստի աշխատանքը միշտ կապված է նախարարությունների հետ: Առողջապահության ոլորտի ամենակարևոր ծրագիրը Միջուկային բժշկության ծրագիրն է, որը նախատեսում է Երևանում հիմնել կառույց, որը կարտադրի ուռուցքային և սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ միջուկային իզոտոպեր: Միևնույն ժամանակ այն կհզորացնի կլինիկաների կարողությունը` այդ բնագավառներում բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով: Նախաձեռնության հիմնաքարն իզոտոպերի արտադրության նորագույն տեխնոլոգիաների` 30 մեգաէլեկրավոլտ ցիկլոտրոնի ձեռքբերումն է: Մասնիկների այս արագացուցիչը տեղակայվելու է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում: Ծրագիրը իրականացվում է Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ: Այն կազմում է 7-8 մլն եվրո, որից 5 միլիոնը տրամադրում է Բելգիայի կառավարությունը: Վարկի մարման ժամկետը 13 տարի է, ընդ որում` առաջին երեք տարվա համար տոկոսադրույքներ չկան: Փափազյանի խոսքերով` պետք է նաեւ միջոցառումներ իրականացնել օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ: Ծրագիրը կտեւի 2-ից 3 տարի: Զբոսաշրջության ծրագրերի մասին խոսելով` Փափազյանը նշեց, որ շեշտը դրվելու է հարավային առանցքի վրա, քանի որ չնայած այդ տարածքում կան բազմաթիվ տեսարժան վայրեր` Նորավանք, Ջերմուկ, Տաթև, բայց շատ զբոսաշրջիկներ գնում են հյուսիս: Հարավում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ամենախոշոր ծրագիրը «Տաթևի վերածնունդ» -ն է, որի շրջանակներում վերականգնում են Տաթևի վանքը, պատրաստում աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Հոկտեմբերին կլինի ծրագրի բացումը: Հարավային առանցքի մյուս ծրագրերից է Ձիթանի վերանորոգումը: Ձիթանը ձեթ արտադրելու հին վայր է, որը նախատեսվում է վերականգնել ոչ թե առևտրային, այլ զբոսաշրջային իմաստով, այսինքն` այնտեղ ձեթ կվաճառվի հուշանվերների տեսքով: Արտասահմանից փորձագետների խումբ է հրավիրվել, որոնց հետ համատեղ հաստատելու են Ձիթանի նախագիծը: Հարավային առանցքի ծրագրերից է նաեւ Ջերմուկի վերակենդանացումը, որը իրականցվում է Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: Հունիսի 20-ին  Շվեյցարիայից մասնագետները բերելու են այս ծրագրի իրականցման նախագիծը, որի հիման վրա կմշակվեն ներդրումային փաթեթներ: Հաջորդ ծրագիրն էլ իրականացվում է քարաձավների գծով մի ամերիկացի մասնագետի հետ: Ուսումնասիրվել են Մոզրովի քարանձավը եւ որոշվել, որ ճիշտ կլինի այն հասանելի դարձենլ տուրիստների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter