HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հղիության ընթացքում կինը չպետք է ճառագայթման ենթարկվի

Հակառակ դեպքում երեխայի մոտ հետագայում կարող է քաղցկեղ առաջանալ Հայաստանում մինչև 15 երեխաների` քաղցկեղով հիվանդացության տարեկան 80 նոր դեպք է գրանցվում: «Հենարան» ակումբն այսօր հյուրընկալել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանին: 1995-2005թթ. ուռուցքով հիվանդ երեխաների թիվն աճել է, սակայն վերջին տարիներին այդ աճը կանգնել է: Մանկական քացկեղի պատճառ կարող են դառնալ ամենատարբեր գործոնները: Դրանք են` քաղցկեղածին նյութերը, վնասակար սովորությունները, նախաքաղցկեղային հիվանդությունները և այլն: Երեխաների դեպքում հատկապես կարևոր է, որ մայրը հղիության ընթացքում և նույնիսկ մինչև հղիանալը հետևի իր առողջությանն ու առողջ ապրելակերպ վարի: Հղիության ընթացքում կինը չպետք է ճառագայթման ենթարկվի: Գ. Բադալյանը վստահեցնում է, որ քաղցկեղը ժառանգաբար չի փոխանցվում: Մանկական հասակում հաճախ են հանդիպում գլխուղեղի կենտրոնական նյարդային համակարգի քաղցկեղ` 15 տոկոս, 7-8 տոկոս կազմում են երիկամի ուռուցքը, ոսկրային սարկոմաները, 5-6 տոկոս են կազմում փափուկ հյուսվածքային, սեռական օրգանների ուռուցքները և այլն: Գրիգոր Բադալյանը վստահեցնում է, որ շատ դեպքերում հնարավոր է լիակատար բուժում: Հիվանդ երեխաներից տարեկան մոտ 60-65 տոկոսը բուժվում է: Լիակատար բուժումից հետո հիվանդության կրկնման հավանականությունը շատ փոքր է: Գ. Բադալյանի կարծիքով` հավանականությունը 1-2 տոկոս է կազմում: «Լինում են դեպքեր, երբ երկու տարի շատ լավ ընթացք ունենք, ուռուցք չկա էլ, ու հանկարծակի մետաստազ է տալիս: Ապագան կարևոր է` ոչ միայն ուռուցքի  կրկնվելու հարցում, այլև թե ինչ ազդեցություն կարող է ունենալ քիմիոթերապիան կամ մնացած բուժումները»: Քաղցկեղի բուժման երեք մեթոդներն են` վիրահատություն, ճառագայթում, քիմիոթերապիա: Վիրահատությունից մաքսիմալ վնասը, ըստ Գ. Բադալյանի, այն է, որ հիվանդը կարող է չունենալ կոնկրետ օրգան կամ հաշմանդամ լինի, սակայն առողջ լինի: Ճառագայթի վնասը շատ է, դրա համար աշխատում են հնարավորինս քիչ օգտագործել այդ մեթոդը:  Քիմիոթերապիայի դեպքում էլ դեղորայք կա, որի դոզաները եթե չհսկվեն, այն ապագայում կարող է բերել սրտային հիվանդությունների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter