HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք է սովորեցնել մարդուն` ինչպես չհիվանդանալ և հետո չսովորածին բուժել»

ՀԱԿ-ը ներկայացնում է իր առողջապահական ծրագիրը «100 քայլ» ծրագիրը ներկայացնելուց հետո Հայ ազգային կոնգրեսն այսօր ներկայացրեց առողջապահական` «Առողջության պահպանման քաղաքականությունը» ծրագիրը: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ «100 քայլ»-ից հետո իրենք ոլորտ առ ոլորտ ներկայացնելու են կառավարման բոլոր ոլորտներին վերաբերող ծրագրեր: Առաջինն առողջապահականն էր, քանի որ այն շատ կարևոր է. «Այն, որ մենք հասարակությանը ներկայացնում ենք մեր մշակումները, շատ կարևոր է: ՀԱԿ-ն իր գործունեությունը տանում է բոլոր ճակատներով: Մենք պետք է պատրաստ լինենք` պետության ղեկը ստանձնելու»,- ասաց նա: Ըստ Լ. Զուրաբյանի` «100 քայլ» ծրագիրը մեծ հետաքրքրություն առաջացրեց, սակայն իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի այն չքննարկվի, բանավեճ չծավալվի դրա շուրջ: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ պետական բյուջեից առողջապահության բնագավառին՝ բուժհիմնարկներին տրվող հատկացումները պետք է վաուչերների տեսքով տրվեն ժողովրդին: Հենց նրանք էլ կորոշեն, թե իրենց հիվանդության բուժման համար որ հիմնարկին դիմեն։ «Այս դեպքում ֆինասնավորվում է մարդը»,- ասաց նա: Ըստ Բագրատյանի, արդյունքում կստացվի որ «հիվանդանոցներն իրենք են հիվանդ փնտրում», ինչը, ըստ նախկին վարչապետի` թարմ մոտեցում է, և Հայաստանի համար բացարձակապես նոր: Հ. Բագրատյանը կարծում է, որ սա մրցակցության հնարավորություն կտա այս ոլորտում, մինչդեռ այս պահին, ըստ նրա` այս ոլորտը գտնվում է մի քանի մարդկանց  ձեռքերում: Իսկ նման պարագայում զարգացման մասին խոսք լինել չի կարող: «Երբեք չի եղել, որպեսզի մարդիկ դատի տան առողջապահական հիմնարկին` փողը վճարելու ու նորմալ բուժում չստանալու համար»,- ասաց նա: ՀԱԿ առողջապահության հանձնախմբի ղեկավար Արարատ Մկրտչյանն էլ նշեց, որ քաղաքակիրթ աշխարհում առողջապահության համակարգի առաջին խնդիրն է սովորեցնել մարդուն` ինչպես չհիվանդանալ և հետո չսովորածին բուժել: «Մեզ մոտ հակառակն է: Սպասում են` երբ քաղաքացին կհիվանդանա և կդիմի առողջապահական համակարգին»: ՀԱԿ առողջապահության Լ. Զուրաբյանը նշեց իրենց առողջապահական ծրագրի հիմնական կետերը. «Եթե այս ամենը կատարվի, մենք կունենանք համակարգ, որտեղ առողջները կվճարեն հիվանդների համար։ Երկրորդ՝ հարուստները կվճարեն աղքատների համար, երրորդը՝ մենք պետք է ունենանք կանխարգելիչ առողջապահություն, չորրորդը՝ ֆինանսավորվելու է հիվանդը և ոչ թե բուժհիմնարկը»: ՀԱԿ համակարգողի խոսքով` իրենք արդեն ավարտում են գիտության և կրթության բնագավառի վերաբերյալ իրենց ծրագիրը: Այն նույնպես շուտով կներկայացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter