HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չեմ հիշում, որ Քոքոբելյանը որեւէ անհամաձայնություն հայտնի կոնգրեսի վարած քաղաքականության վերաբերյալ»

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, այսօր անդրադառնալով ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի՝ կուսակցության վարչությունից դուրս գալու վերաբերյալ որոշմանն ու այն հարցին, որ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը իր իսկ վստահության հարցը վարչության քննարկմանն է ներկայացրել, ասաց, որ ՀԱԿ-ը մի շարք կուսակցությունների համագործակցության դաշտ է, և իրենք ներկուսակցական գործերին երբեք չեն խառնվում: «Ամեն կուսակցության մեջ կարող են լինել կադրային փոփոխություններ, բանավեճեր, մենք դրանց երբեք չենք միջամտում»: ՀՀՇ-ն, ըստ նրա, առանց որևէ խնդիրների, միշտ պարտաճանաչ մասնակցել է ՀԱԿ-ի ղեկավար մարմինների աշխատանքներին, միշտ ներկայացրել է իր տեսակետներն ու դիրքորոշումները: «Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումներն ու ցանկացած որոշում կայացնում է կոնսենսուսային հիմքի վրա և արտահայտում է այն կուսակցությունների կամքը, որոնք կազմում են ՀԱԿ-ը: Մենք որևէ խնդիր ոչ քաղխորհրդում, ոչ կենտրոնական շտաբում չենք տեսել»,- ասաց նա: Ըստ նրա` ՀՀՇ ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանն ու Խաչատուր Քոքոբելյանը միշտ մասնակցել են ՀԱԿ աշխատանքներին ու ներկայացրել իրենց դիրքորոշումները։ Խ. Քոքոբելյանը քաղխորհրդի նիստերին բազմիցս մասնակցել է և ըստ Լ. Զուրաբյանի`  բացարձակ կառուցողական կերպով աջակցել է ՀԱԿ-ի բոլոր նախաձեռնություններին: «Ես որեւէ դեպք չեմ հիշում, որ Քոքոբելյանը որեւէ անհամաձայնություն հայտնի կոնգրեսի վարած քաղաքականության վերաբերյալ, հակառակը՝ կատարյալ աջակցություն այն ամենի, ինչ արվում է Կոնգրեսում»,- ասաց նա: Լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյոք, որպեսզի առաջիկա ընտրություններին ՀՀՇ-ն մասնակցի միայնակ և ոչ թե ՀԱԿ-ի կազմում, Լ.  Զուրաբյանը պատասխանեց, որ բացարձակ նման որևէ նշան կամ սիգնալ գոյություն չունի որևէ մեկից։ «Ես բացարձակապես նման բան չէի ասի, որևէ ինֆորմացիա չկա, որը կխոսեր նման բանի մասին: Անգամ քննարկումների մասին որևէ ասեկոսե»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter