HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հեռարձակման մասին ՀՀ օրենքը չի երաշխավորում լրատվամիջոցների բազմակարծությունը»

«Չնայած փոփոխություններին` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը չի խթանում հեռարձակման բազմակարծությունը թվային դարաշրջանում»,- այսօր ասաց ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն: Որպեսզի Խորհրդարանի կողմից հունիսի 10-ին ընդունված  օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրվի ՀՀ Նախագահի կողմից: Միյատովիչը նշել է, որ ՀՀ իշխանությունները քննարկել են օրենքի նախագիծը քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ և, որ իր գրասենյակի կողմից օրինագծի վերաբերյալ տրամադրվել է փորձագիտական վերլուծություն: «Թեև  փորձագիտական վերլուծության մեջ ներկայացված որոշ առաջարկություններ հաշվի են առնվել, սակայն անալոգայինից թվային հեռարձակմանը սահուն կերպով անցնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող մյուս առաջարկությունները հաշվի չեն առնվել»,- ասաց նա: Միյատովիչն  ասաց, որ օրենքի թերություններից են հեռուստաալիքների թվի սահմանափակումը, արբանյակային, բջջային և ինտերնետային հեռարձակման հստակ կանոնների բացակայությունը` հեռարձակման բոլոր տեսակները դնելով Կարգավորիչ մարմնի կողմից լիցենզավորման կամ նրա թույլտվությունների ռեժիմի ներքո, լրատվամիջոցների ազատության վրա անտեղի սահմանափակումներ պարունակող օրենքի դրույթների հիման վրա հեռարձակման արտոնագիրը դատարանների կողմից դադարեցնելու լիազորումը և թվային մասնավոր հեռուստաալիքների ստեղծման ընթացակարգերի ու պայմանների բացակայությունը: «Հայաստանը  չպետք է բաց թողնի լրատվության  ոլորտի առաջադեմ օրենսդրություն ընդունելու հնարավորությունը: Նոր տեխնոլոգիաները, այդ թվում` թվային հեռարձակումը, իշխանությունների կողմից պետք է օգտագործվեն լրատվամիջոցների μազմակարծությունը ամրապնդելու նպատակով: Այս տեխնոլոգիաները կարող են բարձրացնել տեղեկությունների մատչելիությունը և թույլ տալ հասարակությանը փնտրել, ձեռք բերել և տրամադրել տեղեկություններ»,- ասաց նա: Միյատովիչը  շեշտեց, որ իր գրասենյակը պատրաստ է  շարունակել իշխանություններին իր աջակցությունը` լրատվամիջոցների ազատությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter