HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Հարկ եղած դեպքում ադրբեջանցիներին դուրս կշպրտենք Քուռ եւ Արաքս գետերի սահմանագծից

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը պարտված պետություն է, պանիկայի մեջ է ընկած, իսկ մենք հղում ենք կատարում ադրբեջանական լրատվամիջոցներին, ասում ենք` ադրբեջանիցները սա են ասում: Սա այն հարցն է, որտեղ մենք պետք է միասնական լինենք: Մենք հաղթած ազգ ենք, պետք է ունենանք հաղթողի հոգեբանություն: Հստակ պետք է իմանանք, որ ԼՂՀ անկախությունը այլընտրանք չունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նա վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր, իսկ այսօր այն անկախ, ժողովրդավարական, ինքնուրույն, նորմալ զարգացող պետություն է: Անդրադառնալով հունիսի 18-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիային` Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ապա թող նրանք հստակ իմանան, եթե իրենք արձագանք չտան, ապա ԼՂ ինքնապաշտպանական ուժերը ոչ միայն ի զորու են պաշտպանելու ԼՂՀ սահմանները, ապա հարկ եղած դեպքում ադրբեջանցիներին դուրս կշպրտեն Հայկական Լեռնաշխարհի բնական սահման հանդիսացող Քուռ եւ Արաքս գետերի սահմանագծից»: Պատգամավորն Ալիեւին հիշեցրեց Ադրբեջանի նախկին նախագահի սխալները. «Աբուլֆազ Էլչիբեյն ասում էր` ես կգամ եւ ոտքերս կլվանամ Սեւանա լճում, բայց իրենք տեսան, թե հայ զինվորն իր ոտքերը որտեղ լվաց»: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայկական օկուպացված տարածքները, հայ փախստականները վերադառնան այնտեղ, որից հետո կլինեն փոխզիջումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter