HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասարակական քննարկումը դարձյալ հետաձգվել է

Կապանի քաղաքապետարանում նախօրեին պետք է կայանար հասարակական քննարկում կառավարության, ընկերության և տեղի հասարակության միջև` կապված ուրանի հանքավայրի բոլոր տիպի աշխատանքների հետ: Բայց կառավարությունը և ընկերությունը հետաձգեցին հասարակական քննարկումը` արդեն որերրորդ անգամ: Նշենք, որ ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանների` հասարակական քննարկումը Կապան քաղաքում պետք է տեղի ունենար դեռ մինչև 2010 թվականի հունիսի 15-ը, հետո հետաձգեցին հունիսի 20-ը, դրանից հետո հունիսի 29-ը, իսկ հիմա էլ անորոշ ժամանակով: Տեղի հասարակական կազմակերպությունները ակտիվորեն շարունակում են պայքարը ուրանի ուրվականի դեմ: Պահանջում ենք հրավիրել ավագանու արտահերթ նիստ Սյունիքի մարզի Քաջարան, Լեռնաձոր համայնքների ղեկավարների և Քաջարան, Լեռնաձոր  համայնքների ավագանու անդամներին 2008 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վրամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիր է կնքվել, հետագայում ստեղծվել է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2009թ N 419-Ն որոշմամբ էլ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն իրավունք է ստացել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզական աշխատանքներ: Լեռնաձոր համայնքի տարածքում արդեն իսկ իրականավում են ուրանի հանքավայրերի երրաբանական հետախուզական աշխատանքներ: Կապանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց սկունքային և կոշտ անհամաձայնությունն են հայտնել` դեմ արտահայտվելով ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզման և շահագործման ամբողջ գործընթացին, Կապանի ազգաբնակչության շևջանում սկսվել է հակաուրանային ստորագրահավաք: Այս ամենին անդրադարձել և շարունակում են անդրադառնալ նաև տեղական և հանրապետական զանգվածային լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները: Վերոգրյալի հիման վրա մենք կարևորում ենք Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի ղեկավարի և ավագանու անդամների սկզբունքային դիրքորոշումը և առաջարկում ենք. 1. Հրավիրել Լեռնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ և վերջապես ոչ ասել ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզման և շահագործման ամբոխջ գործընթացին: 2.Միանալ և աջակցել Կապանի ազգաբնակչության շրջանում սկսվաց հակաուրանային ստորագրահավաքին: Դիմումատուներ «Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան` Ա. Խալաթյան «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Տ. Ստեփանյան Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Ա. Ավագյան «Ազատամարտ» կոմիտեի նախագահ` Խ. Հարությունյան «Էկոլոգիական Անվտանգության Ապահվման և Ժողովրդավարության Զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ` Ա. Ղազարյան «Խուստուփ բնապահպանական» հասարակական կազմակերպության նախագահ`Վ. Մարտիրոսյան «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադիրամի տնօրեն`Ա. Փարսադանյան Հայաստանի Երիտասարդական Միության Կապանի տարածաշրջանի պատասխանատու Մ. Միրզոյան «Իրավաբանական հասարակության» հասարակական կազմակերպության նախագահ` Ա. Ասատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter