HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Արմեն Հարությունյան. «Մարդիկ իրենք պետք է լինեն իրենց կյանքի թագավորը»

«Չնայած Սահմանադրության մեջ սահմանվում է բազմակարծություն, ազատ տնտեսական մրցակցություն, մարդու իրավունքները` բարձրագույն արժեք, բայց Հայասատնում ազատ տնտեսական մրցակցություն գոյություն չունի, մենաշնորհային է մեր տնտեսական համակարգը, իսկ դրանից կախված է նաև իրավական, քաղաքական  համակարգը: Բազմակուսակցություն ունենք, բայց բազմակարծությունը լիարժեք չէ»,- ասում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս այսօր «Հենարան» ակումբի հյուրն էր եւ խոսում էր «Լրանում է Սահմանադրության 15 ամյակը, բացթողումենր և լրացումներ» թեմայով: Նրա կարծիքով` Հայաստանում Սահմանադրությունը, հատկապես բարեփոխումներից հետո, ավելի մոտեցավ ազատականության, բազմակարծության, իշխանությունների տարանջատման գաղափարին, բայց մեծ անջրպետ կա Սահմանադրության եւ հայկական իրականության մեջ: Ա. Հարությունյանը նշում է, որ պետք է կարողանանք ձերբազատվել օլիգարխիկ մենաշնորհային տնտեսական համակարգից, քանի որ այդ համակարգը շահագրգռված չէ, որ երկրում բազմակենտրոն տնտեսական համակարգ ձևավորվի: Պետք է ազատ գործի նաեւ դատական իշխանությունը: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ իրական կյանքում Սահմանադրության բոլոր կետերը կյանքի չեն կոչվում, ժողովրդավարության տեսակետից երկրում ինչ-որ մի բան այն չէ, մեղավորը հաստատ Սահմանադրությունը չէ. «Գրված տեքսոտվ Սահմանադրությունը բավարար է ժողովրդավարության զարգացման համար: Եթե Եվրոպական դատարանում խնդիրեն ունենք, ապա դա կապված չէ Սահմանադրության անկատարության հետ, այլ դատական իշխանության»: Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ քաղաքացիները հարգանք են տածում երկրի Սահմանադրության նկատմամբ. «Մեզ պետք են ոչ թե հպատակներ, այլ քաղաքացիներ, ոչ թե մարդիկ, ովքեր կփորձեն լավ թագավոր իրենց համար ման գալ, այլ իրենք պետք է իրենց կյանքի թագավորը լինեն և ստիպեն բոլորին, որ իրենց հետ հաշվի նստեն: Սա դժվար է, բայց հնարավոր է»: Նա նշում է, որ մեղավորը ոչ միան իշխանություններն են, այլ նաև քաղաքացիական հասարակությունը, քանի որ չի պայքարում, կամ էլ առաջին անհաջողությանը հանդիպելիս ասում է `սա երկիր չէ, այստեղ ապրել հնարավոր չէ. «Պետք է ամեն մեկս նախևառաջ մեզ քննադատենք, իսկ ավելի շատ մեղավորը իշխանությունն է, քանի որ ավելի շատ բան կարող է անել»: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Արմեն Հարությունյանի կարծիքով, կայացած է այնքանով, որքանով որ հնարավոր է կայանալ, քանի որ դա կապված է, թե ինչպես են քո հետ համագործակցում իրավապահ մարմինները: Ըստ նրա`կայացած լինելն ամենևին էլ պայմանավորված չէ մարզերում ներկայացուցիչներ ունենալու հետ, չնայած դա ավելի արդյունավետ կդարձներ իրենց աշխատանքը. «Մեր գործի դժվարությունն այն է, որ պետք է քննադատենք պետական մարմիններին, նրանց միջոցով էլ վերականգնենք իրավունքները, իսկ մեզանում դժվար է ընդունում քննադատությունը»: Ինչ վերաբերում է սահմանդրական բարեփոխումենրին, ապա Ա. Հարությունյանը նշեց, որ պետք չէ հաճախակի փոփոխություններ կատարել, քանի որ երկրում Սահմանադրությունը կայունություն է ապահովում. «Նրանք այնքան բան ունեն անելու, որ այսօրվա գործող տեքստին համապատասխանի, թող դրանք անեն, նոր մտածեն փոփոխությունների մասին»: Եթե այսօրվա Սահմանադրության մեջ Արմեն Հարությունյանն ինչ-որ բաներ փոխելու լիներ, ապա այնպես կաներ, որ գրեթե անհնար լիներ կամ դժվարությամբ կարողանային շրջանցել այն: Նախևառաջ կանկախացներ դատական համակարգը քաղաքական իշխանությունից, իսկ ընտրական համակարգը կդարձներ լիարժեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter