HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Դրամահավաքն ավարտված է. նախագահը 10000 դոլար է փոխանցում գրողի համար բացված հաշվեհամարին

50 հազար դոլար` այսքան գումար է հավաքվել հայտնի գրող Հովհաննես Գրիգորյանի կյանքը փրկելու համար նախաձեռնված դրամահավաքի արդյունքում: Այսօր` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվող բարեգործական համերգով ամփոփվելու է այս դրամահավաքը, որը սկսվել էր 3 շաբաթ առաջ: Համերգին, որից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Հովհաննես Գրիգորյանի համար բացված հաշվեհամարին, մասնակցելու են հայտնի երգիչներ` Ռուբեն Հախվերդյան, Դավիթ Ամալյան, Էդուարդ Զորիկյան, Արմինե Հայրապետյան, Կարեն Մամիկոնյան, Վախթանգ Հարությունյան, Սարգիս Մանուկյան (Էմփիռեյ), Արմեն Ադամյան, Ֆորշ, Արամո, Լեյլա Սարիբեկյան, Մկրտիչ Մկրտչյան, Արսեն Գրիգորյան (Ասո), Արսեն Սաֆարյան, Վարդան Բադալյան, «Կարին» պարային համույթ:

Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահը` Սերժ Սարգսյանը, հաշվեհամարին էր փոխանցել պակասող գումարը` 10000 դոլար: Իրենց խոշոր ներդրումներն էի արել նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արա Աբրահամյանը: Վերջինս փոխանցել էր փոքր-ինչ ավելի գումար, քան հանրապետության նախագահը` 11000 դոլար: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բանաստեղծի բուժման համար ստեղծված հաշվեհամարին էր փոխանցել 700000 դրամ, ինչի մասին նա գրել էր իր ֆեյսբուքյան էջում` բանաստեղծին ցանկանալով շուտափույթ ապաքինում եւ առողջություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնպես արձագանքել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի բուժման համար կազմակերպվող հանգանակությանը` ձեռք բերելով նրա համար կազմակերպվող բարեգործական համերգի տոմսերի խմբաքանակ:

Արձագանքել են նաեւ բուհերն ու դպրոցները:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` ամփոփելով այս հանգանակությունը, ասում է, - «Ես կարծում եմ` շատ կարեւոր էր այդ բեկումը, որ մենք հասարակության մեջ նկատեցինք` տարբեր շերտերի մասնակցությունը` աշակերտ, ուսանող, մտավորական»:

Այս ակցիան սկսեցին երիտասարդ գրողները, երբ հայտնի դարձավ որ տաղանդավոր բանաստեղծի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Եվ դա զարմանալի չէ, Հովհաննես Գրիգորյանը մեծ դեր է ունեցել գրականության երիտասարդ սերնդի կայացման գործում: Շատերը նշում են, որ հենց նա է պատրաստել այս նոր սերունդը, նրա շնորհիվ է, որ այսօր կան մեզ հայտնի գրողներն ու գրականագետները: «Թերեւս դրա համար երիտասարդները առաջինը համախմբվեցին եւ մեծ համոզմունքով սկսեցին այս դրամահավաքը: Նրանք համոզված էին, որ իր համար այդ գումարը պետք է հավաքվի», - ասել է լրագրողներին Հասմիկ Խեչոյանը:

Բացի սրանից, կար նաեւ այլ գործոն. Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունները կարեւոր էջ են դարձել մեր այսօրվա պոեզիայի մեջ: Գրողների միության նախագահը համոզված է` եթե այս կազմակերպչական գործոնը չլիներ եւ եթե այդ բոլորը չարվեր, ոչ մեկը չէր “արթնանալու” օգնության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter