HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի զբոսաշրջության աճ է գրանցվել

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հյուրանոցների միության տնօրեն Ամալյա Ստեփանյանը, «Անի պլազա» հոթելի գլխավոր տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը և ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաչյանը: Անդրադառնալով տուրիզմի զարգացմանը` Ա. Ստեփանյանը նշեց, որ այս տարվա կտրվածքով այս ոլորտում քիչ թե շատ առաջխաղացում կա: «Մենք հարցում ենք անում մեր անդամ հյուրանոցներից, և ըստ նրանց տվյալների` զբոսաշրջության աճ կա` համեմատած նախորդ տարվա հետ»: Ըստ նրա, սակայն, այս տարի միանգամից կտրուկ վերելք պետք չէ ակնկալել, հաջորդ տարիների համար պետք է ավելի շատ աշխատել: Մկրտիչ Գրիգորյանն էլ հաստատեց, որ Հայաստանում այս տարի տուրիզմի աճ  կա: «Մի որոշ ժամանակ սուբյեկտիվ կարծիք կար` ասում էին, որ միայն պարսիկների հոսք կա: Սակայն դա այդպես չէ, ճիշտ է` նրանց գործոնը կա, բայց միայն նրանցով չի պայմանավորված աճը: Մենք իրական թվերի բավականին մեծ աճ ունենք: Եթե կա աշխատանք, աճը կապահովվի: Այս տարի, նախորդ տարիների հետ համեմատած, կա աճ»: Այս պահի դրությամբ աճը 20 տոկոսից ավելի է: Ե. Թանաչյանն էլ, ներկայացնելով, ինչպես ինքն ասաց` մասնավոր հատվածի կարծիքը, նշեց, որ թեև ընդհանուր աճ կա զբոսաշրջային այցերի, սակայն այցերի ձևը մի փոքր փոխված է: «Աճը, հիմնականում հյուրանոցային բլոկի զբաղվածության առումով, պայմանավորված է կոորպորատիվ բնույթի այցերով, պետական, պաշտոնական և այլն: Մեր հիմնական տեսակը` պատմամշակութային տուրիզմը, 2011-12թթ. ավելի ակտիվ կլինի, ինչը պայմանավորված է ճգնաժամով»: Ե. Թանաչյանի խոսքով` զբոսաշրջիկ է համարվում այն ոչ տվյալ երկրի քաղաքացին, որը 24 ժամից ավելի գտնվում է տվյալ երկրում և գոնե օգտվում է կացարանային ծառայությունից: Դրա համար անհրաժեշտ է տարանջատել զբոսաշրջության ձևը: Մ. Գրիգորյանի կարծիքով էլ` զբոսաշրջիկների այն հատվածը, որոնք բնակվում են մասնավոր տներում, չեն գրանցվում: Ու թեև կարծիք կա, որ զբոսաշրջիկների թիվը ուռճացված է ներկայացվում, սակայն, ըստ Մ. Գրիգորյանի, ճիշտ հակառակ պատկերն է` ավելի քիչ է ներկայացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter