HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը վերսկսելու է հանրահավանքերը

Վերջին շրջանում իր ասուլիսիների ընդմիջումը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պայմանավորում է նրանով, որ հասարակության ուշադրությունը սևեռված էր Հայոց համազգային շարժման համագումարի վրա: «Փաստարկ» ակումբում այսօր ՀԱԿ համակարգողը նշեց, որ համագումարն ավարտված է, և նորից ժամանակն է, որպեսզի իրենք խոսեն Կոնգրեսի անելիքների մասին: Նա տեղեկացրեց, որ իրենց նախորդ քաղխորհրդի նիստում քննարկվել է հանրահավաքային արշավի վերսկսման հարցը: «Մեզ համար ակնհայտ է, որ դա ժողովրդի պահանջն է: Կոնգրեսից սպասելիքները այս առումով մեծանում են, մեր ասելիքն էլ ավելի է բյուրեղանում»: Հուլիսի 28-ին կկայանա ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստը, որը կվարի Լևոն Տեր-Պետրոսյանը, և քննարկվելիք հիմնական հարցը հանրահավաքների ակտվության հարցն է: Օգոստոսի 1-ին լրանում է ՀԱԿ-ի ձևավորման երկրորդ տարին, ինչի կապակցությամբ Սարյանի արձանի հարևանությամբ Կոնգրեսը մինի-հավաք կանցկացնի: «Հանրահավաքների անհրաժեշտությունը այսօր ՀԱԿ-ը տեսնում է, քննարկումների արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ ժամանակն վերսկսել այդ հանրահավաքները»,- ասաց նա: Անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդրին և մասնավորապես այն կարծիքներին, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ հայանպաստ առաջարկներ են հնչել` Լ. Զուրաբյանը նշեց, որ դա միայն հայկական կողմի պնդումն է: «Ոչ ռուսական կողմն է նման բան պնդում, ոչ` ադրբեջանական: Իսկ մենք գիտենք, թե մեր իշխանությունները որքան են հակված խոսել դիվանագիտական հաղթանակների մասին այն պահերին, երբ նրանք կրում են պարտություններ»: Լ. Զուրաբյանի կարծիքով` օրեցօր մենք թուլացնում ենք մեր դիրքերը ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter