HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայցադիմումի քննությունն անորոշ ժամանակով հետաձգվեց

Այն Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ էր Վճռաբեկ դատարանն այսօր 30-ին հետաձգեց «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի`ՀՀ կառավարության եւ «ACP» ընկերության դեմ ուղղված հայցի դատական նիստը: «Էկոդար» ՀԿ-ն Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել` ընդդեմ Վարչական դատարանի կայացրած որոշման, որով մերժվել էր կազմակերպության` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր գործողությունների  դադարեցման պահանջով հայցադիմումը: Դատական նիստը վարող դատավոր Սլավա Սարգսյանը հայցվոր կողմին չբացատրեց նիստի հետաձգման պատճառները:  «Էկոդար» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Սա օրենքի սահմաններում չէ. դատական ակտ է գործի քննությունը հետաձգելու մասին որոշումը, եւ այդ դատական ակտը պիտի լինի պատճառաբանված, որպեսզի կողմերին լինի հասկանալի, թե ինչու այսօր գործի քննությունը չկայացավ: Նաեւ երեւի նկատեցիք նախագահող դատավորի արտահայտություններից, որ ինքը ծանոթ չէր գործին: Օրինակ` ինքը, իհարկե, հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանը մանրամասն ուսումնասիրում է բոլոր գործերը մինչեւ նիստը, բայց ինչպես տեսաք, կողմերի անվանումների մեջ լուրջ սխալներ թույլ տվեց, երբ որ հրապարակեց «Էկոդարը» «Էկադոր», «Արմենիան քափր փրոգրամ»-ը «Արմենիան քափր պրոգրես»: Այս կարգի սխալներ թույլ տվեց, որից պարզ երեւում է, որ գործն իրենց կողմից ուսումնասիրված չէ»: Ինչպես հայտնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, փաստաբանը ենթադրում է, որ այս ձգձգումները պայմանավորված են նրանով, որ Ժնեւում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը սեպտեմբերին պետք է քննարկվի այս խնդրի վերաբերյալ «Էկոդար» եւ «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը: ՀԿ-ներն իրենց դիմումում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովին են ներկայացրել Թեղուտի ծրագիրը կազմելու եւ իրականացնելու փուլում Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթների խախտումներ: Փաստաբանի ենթադրությամբ` մեր դատական ատյանները սպասում են հանձնաժողովի որոշմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter